Հարգելի՛ բարեկամ,

Ողջունում ենք Ձեզ ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության համացանցային պաշտոնական կայքում: Մեր երախտագիտությունն ենք հայտնում կայքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Ծանոթանալով նյութերին` Դուք կնկատեք, որ փորձել ենք ձևավորել հարուստ տեղեկություններով համագործակցության միջավայր:    

Հուսով ենք, որ փոխադարձ կապի միջոցով Դուք ևս կնպաստեք ԵՊՀ-ում իրականացվող հետբուհական լրացուցիչ կրթության ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև խնդիրների բացահայտմանը  և լուծմանը:

Երևանի պետական համալսարանը մեր մշակույթի բաց դուռն է: Դուք կարող եք վստահորեն օգտվել մայր բուհի այս կրթական ծառայությունից նույնպես:

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝        


ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն

Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացում

Դասախոսների որակավորման բարձրացումը ԵՊՀ-ում լրացուցիչ կրթության համակարգի կայացման երաշխիքն է: Նաև դա է պատճառը, որ  համալսարանում 1968 թվականից իրականացվող ծրագիրն անընդհատ կատարելագործվում է:  2011 թվականից ԵՊՀ-ում մեկնարկել  է  կրեդիտային համակարգով պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բաձրացման կրթագիտական ծրագիրը, որի առանձնահատկություններն են...