Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ

  • Հարգելի՛    դասախոսներ
  • 2016 թ.  սեպտեմբերի 1-ից  մեկնարկում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի 2-րդ փուլը (2016-2021):
  • Ծրագրի կրթական  կառուցամասի դասընթացները կազմակերպվում են սեպտեմբերի վերջից  (հավելվածներ  1, 2  և 3):
  • Դասընթացներին մասնակցելու համար ունկնդիր դասախոսը  հայտ պետք է ներկայացնի (էլեկտրոնային փոստով)  Հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն:  Նախապես չհայտագրվածներին չի թույլատրվի  մասնակցել, քանզի ուսումնական  խմբի համակազմը ձևավորվում է նախապես:
  • Մասնագիտական դասընթացները կազմակերպվելու են ըստ ֆակուլտետների. այս հարցով  խնդրում  ենք  դիմել  ֆակուլտետի  պատասխանատուին:
  • ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրից դուրս կազմակերպված  դասընթացներին (ՈԲ այլ ձևեր) ձեր մասնակցությունը փաստող հավաստագրերը պետք է ներկայացնեք վարչություն՝ ստանալու համապատասխան կրեդիտներ:
  • Հետազոտական-ուսումնամեթոդական կառուցամասի բաղադրիչների վերաբերյալ   տեղեկատվությունը պետք է մուտքագրեք ԵՊՀ աշխատակիցների համացանցային ներքին տիրույթում՝ intranet.ysu.am հասցեով, որի նյութերը հասանելի կլինեն նաև հետբուհական լրացուցիչ կրթության վարչությանը:
  • Հիշեցնում ենք, որ ծրագիրը  5-ամյա է (2016թ. սեպտեմբեր – 2021թ. հունիս):  Ծրագրի արդյունքներին պարբերաբար կարող եք ծանոթանալ այստեղ: 
  • ԵՊՀ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                                                                             
  • Հեռ. 060 710 648  (քաղ.), 76-48   (ներք.),    E-mail: dasaxos@ysu.am