Որակավորման բարձրացման ծրագրով կազմակերպվող դասընթացների մեկնարկ

Հարգելի՛ դասախոսներ,

2016 թ. սեպտեմբերի 1-ից սկսվում են  ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրով կազմակերպվող դասընթացները (հավելվածներ  1, 2):

Դասընթացներին մասնակցելու համար ունկնդիր դասախոսը  հայտ (հավելված 4) պետք է ներկայացնի (էլեկտրոնային փոստով)  Հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն:  Նախապես չհայտագրվածներին չի թույլատրվի  մասնակցել  դասընթացներին, քանզի ուսումնական  խմբի համակազմը նախապես պետք է ձևավորվի և, ըստ  Կանոնակարգի, 15-ից  ավելի  չի կարող լինել:

Հիշեցնում ենք, որ ծրագիրը  5-ամյա է (սկսվել է 2011-ի սեպտեմբերին, ավարտվելու է 2016-ի հունիսին):  Ծրագրի արդյունքներին  (2016 թ. փետրվարի 8-ի դրությամբ) կարող եք ծանոթանալ այստեղ (հավելված 5):  Հետազոտական-մեթոդական կառուցամասի բաղադրիչների վերաբերյալ   համապատասխան հավաստագիր ունեցողները  կարող  են  տարվա ընթացքում ներկայացնել փաստաթուղթ  և  փոխանցել  իրենց  կրեդիտները:

Խնդրում ենք  ձեզ հատկացված օրագրերում  (հավելված 6)  ըստ կիսամյակների գրանցել կուտակած կրեդիտները: 

Մասնագիտական դասընթացները կազմակերպվելու են ըստ ֆակուլտետների. այս հարցով  խնդրում  ենք  դիմել  ֆակուլտետի  պատասխանատուին:

Անգլերենի դասընթացները կազմակերպվելու են բոլոր 6 մակարդակներով` ս/թ  փետրվարի  29-ից  (ժամանակացույցը  նախապես  կներկայացվի):