Անշարժ գույքի գնահատում

Երևանի պետական համալսարանը 2006/2007 ուսումնական տարվանից  իրականացրել է <<Անշարժ գույքի գնահատում>>  կրթական ծրագրով վերապատրաստում՝  որակավորման շնորհումով:  Այս ծրագրով մինչև 2012 թ. վերապատրաստում է անցել շուրջ 450 ֆիզիկական անձ:

ԵՊՀ-ն 2017-ի  սեպտեմբերից հրավիրում է ծրագրի նախկին շրջանավարտներին և բոլոր ցանկացողներին՝ անհատական ծրագրով անցնելու ստաժավորում անշարժ գույքի գնահատողին ներկայացվող նոր պահանջներին համապատասխան: Վարձավճարը՝ 80000 դրամ:

Ստաժավորումը կղեկավարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Եղոյանը:

Ցանկացողները կարող են զանգել 055544397 հեռախոսահամարով կամ գրանցվել postgraduate@ysu.am էլեկտրոնային հասցեով:

https://www.facebook.com/hetbuhakan