Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացում
Դասախոսների որակավորման բարձրացումը ԵՊՀ-ում լրացուցիչ կրթության համակարգի կայացման երաշխիքն է: Նաև դա է պատճառը, որ համալսարանում 1968 թվականից իրականացվող ծրագիրն անընդհատ կատարելագործվում է: 2011 թվականից ԵՊՀ-ում մեկնարկել է կրեդիտային համակարգով պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բաձրացման կրթագիտական ծրագիրը, որի առանձնահատկություններն են.
1. Ծրագիրը ներառում է երկու կառուցամաս՝ կրթական և գիտական: Այս պահանջը մեծապես նպաստել է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետազոտական-մեթոդական գործունեության ակտիվացմանը:
2. Հաշվառվում են դասախոսի՝ նաև հիմնական ծրագրից դուրս ձեռք բերած կրեդիտները: Այսինքն՝ դասախոսը հնարավորություն ունի ոչ միայն կուտակելու, այլև փոխանցելու իր վաստակած կրեդիտները:
3. Կրեդիտային համակարգի շնորհիվ դասախոսը հնարավորություն է ստանում անհատական ծրագրով ձեռք բերելու մասնագիտական և մանկավարժական կոմպետենցիաներ՝ իր համար առավել հարմար ժամկետում: Անհատական ծրագրով աշխատելը ԵՊՀ հիմնական դասախոսական կազմին (շուրջ 900 մարդու) հնարավորություն է տվել լիարժեքորեն ընդգրկվելու ծրագրում (տե՛ս Դասախոսի կրեդիտները 2011-2016):
2016/2017 ուստարվանից սկսվել է ծրագրի երկրորդ շրջափուլը (2016-2021 թթ.): Դասախոսներին հետաքրրող նյութերը տեղադրված են այստեղ:
ԵՊՀ-ում դասախոսների վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է <<Կրեդիտային համակարգով պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը (2016-2021թթ.)>> մեթոդական փաստաթղթին համապատասխան՝ հաստատված ԵՊՀ գիտխորհրդի 2016 թ. մայիսի 26-ի թիվ 7 նիստում: Փաստաթուղթը սահմանում է ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, կրթական և հետազոտական-ուսումնամեթոդական մոդուլների ու դասընթացների կազմը, դրանց՝ ECTS կրեդիտներով արտահայտված աշխատածավալները և ծրագրի ավարտական պահանջները:
Կանոնակարգը սահմանում է Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի՝ կրեդիտային համակարգով որակավորման բարձրացման ծրագիրը (2016-2021թթ.) կազմակերպելու կարգը՝ հաստատված ԵՊՀ գիտխորհրդի 2016թ. մայիսի 26-ի թիվ 7 նիստում: Փաստաթուղթը կանոնակարգում է ծրագրի կառավարումը, կազմակերպումը և արդյունքների ամփոփումը, ինչպես նաև ներկայացնում է ծրագրի ունկնդիր դասախոսների համակազմը:
Դասախոսների որակավորման բարձրացման ծրագրի կրթական կառուցամասը ներառում է հետևյալ 5 կրթամասերը՝ ընդհանուր, մանկավարժական-հոգեբանական ու մասնագիտական պատրաստություն, ընդհանուր կամընտրական դասընթացներ և ՈԲ այլ ձևեր: Առաջին երեք կրթամասերն ունեն 2-ական բաղադրիչ՝ պարտադիր և կամընտրական, իսկ վերջին երկու կրթամասերն ընդգրկում են միայն կամընտրական դասընթացներ:
Սահմանված են երեք պարտադիր դասընթացներ՝
1. Մասնագիտության արդի հիմնախնդիրները (2 կրեդիտ)՝ բոլոր ունկնդիրների համար,
2. Անգլերեն (3 կրեդիտ)՝ իմացության պահանջվող բարձրագույն մակարդակը (մասնագետները՝ C2, ոչ մասնագետները՝ C1) չունեցողների համար,
3. Դասավանդման, ուսումնառության և գնահատման հիմունքները (2 կրեդիտ)՝ սկսնակ (մինչև 5 տարվա ստաժ ունեցող) դասախոսների համար:
Կամընտրական դասընթացները, որոնց աշխատածավալները սահմանափակված չեն, ունկնդրին ներկայացվում են յուրաքանչյուր ուսումնական կիսամյակ՝ ընտրության հնարավորություն տալով դասախոսին: Կամընտրական դասընթացների ցանկը պարբերաբար նորացվում է՝ հաշվի առնելով համալսարանի, ֆակուլտետների և դասախոսների լրացուցիչ պահանջները:
Պարտադիր դասընթացներ
• զարգացնել ունկնդիրների ստեղծարար մտածելաձևն ու նորարարական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները,
• ձևավորել գիտելիքներ տեղեկատվական նոր տեխնոլոգիաներով պայմանավորված լրագրության նոր պրակտիկաների, ցանցային և վիզուալ լրագրության, թվային համակարգում...
Կամընտրական դասընթացներ
Մասնագիտական դասընթացներ
Սերվիս
1. Ծառայությունների արդյունավետ կազմակերպում
Դասընթացի նպատակն է ԵՊՀ դասախոսներին հնարավորություն տալ ծանոթանալու և ձեռք բերելու կարողություններ` դասավանդման ընթացքը արդյունավետ կազմակերպելու որպես կրթական ծառայության տեսակ:
2. Կայուն զարգացում
Դասընթացի նպատակն է...
1. Հայալեզու լսարանին արաբերենի դասավանդման արդի մեթոդներ և խնդիրներ
ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ
Դասընթացի նպատակն է՝
Ներկայացնել արաբերենի դասավանդման արդի մեթոդներն ու միտումները
Վերհանել արաբերենի դասավանդման հիմնական խնդիրները:
Քննարկել այդ խնդիրների...
1. Գրականագիտական դպրոցներ
ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն, 1 կրեդիտ:
Դասախոս՝ Քալանթարյան Ժենյա Անդրանիկի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն)
Դասընթացի նպատակն է ՝
Գաղափար տալ « գրականագիտական դպրոց»...
1. Գիտական կլինիկական հետազոտություններ (պլանավորում, անցկացում, արդյունքների վերլուծություն և ներկայացում)
Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոսը` քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի
(դեղագիտության ամբիոն)
Դասընթացի...
1. Արդյունաբերության հանքահումքային բնագավառը
ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ:
Մոդուլ-դասընթացի նպատակն է ունկնդիրների տալ համապատասխան գիտելիքներ արդյունաբերության հանքահումքային ոլորտի մասին, ծանոթացնել վերջինիս առանձնահատկություններին և գործունեության...
1. Գիտահետազոտական աշխատանքի մեթոդիկա
Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոսները՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարտիրոսյան
Նաղաշ Նարինբեկի,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոսյան
Դավիթ Վլադիմիրի
(ժուռնալիստիկայի ֆակուլտետ...
1. Հաշվողական կայունությունը և հասանելի արդյունքները
Ուսումնական մոդուլի նպատակն է՝
1. ձևավորել պատկերացում հաշվողական մաթեմատիկայի խնդիրների և այդ ոլորտում ծագող բարդությունների մասին,
2. տալ ճիշտ հաշվարկներ կատարելու գիտելիքներ,
3. տալ գիտելիքներ արագացնելու համար արդյունքի ձեռք բերումը այն...
1. ՀՀ օրենսդրության զարգացման հիմնախնդիրները
(քաղաքագետների, պատմաբանների, սոցիոլոգների և հասարակագիտության այլ ոլորտների մասնագետների համար)
Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն պարապմունք, 2 կրեդիտ
Դասախոս՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վաղարշյան Արթուր Գրիշայի (պետության և...
1. Արդի տիպաբանական լեզվաբանության հիմնախնդիրները
ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն, 1 կրեդիտ:
Դասախոս՝ Ավետյան Սարգիս Ռուդիկի, բանասիրական գիտությունների թեկնածու,
դոցենտ (ընդհանուր լեզվաբանության ամբիոն)
Դասընթացի նպատակն է դասախոսներին տեղեկացնել արդի տիպաբանական լեզ...
1. Գենետիկայի ժամանակակից նվաճումները
Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
Դասախոսներ` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հարությունյան Ռուբեն Միքայելի
կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Հովհաննիսյան
Գալինա Գեորգիի
(գենետիկայի և բջջաբանության...
1. Անձի հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրներ
Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոս՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատրյան Նարինե
Գագիկի (անձի հոգեբանության ամբիոն)
Ուսումնական մոդուլի նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել անձի հոգեբա...
1. Բանախյան հանրահաշիվներ
Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք
Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարախանյան Մարտին Իսահակի
(դիֆերենցիալ հավասարումների ամբիոն)
Դասընթացի նպատակն է ուսումնասիրել նորմալ օպերատորների սպեկտրալ տեսությունը բանախյան...
1. Հայ գրքարվեստի պատմություն
Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոս՝ արվեստագիտության դոկտոր, դոցենտ Չուգասզյան Լևոն Բաբկենի
(հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն)
Դասընթացի նպատակն է ծանոթացնել հայ գրքարվեստի ուսումնասիրության պատմությանը...
1. Ազգագրական հետազոտություններ
Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոս՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գաբրիելյան Մխիթար
Ռազմիկի (հնագիտության և ազգագրության ամբիոն)
Ուսումնական մոդուլի նպատակն է ներկայացնել վերջին շուրջ երեք տասնամյակում...
1. Ռուս գրականության հիմնահարցեր
Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոսներ` բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Այվազյան Մարիամ Ղազարի
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հակոբյան Լևոն Գեորգիի
(ռուս գրականության ամբիոն)
Դասընթացի...
1. Արժույթային քաղաքականության հիմունքներ
Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոս՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գաբրիելյան Արման Գառնիկի
(միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն)
Դասընթացի նպատակն է ունկնդիրների մոտ ձևավորել անհրաժեշտ...
1. Արդարության ժամանակակից հայեցակարգեր
Ժամաքանակը՝ 6 ժամ դասախոսություն, 4 ժամ գործնական, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտչյան Նաիրա Ժորայի (սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն)
Դասընթացի նպատակն է՝
Ներկայացնել...
1. Ազգ և ազգայնականություն
Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն,20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մանուչարյան Հենզել Գերասիմի
(քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոն)
Դասընթացի նպատակն է՝
ծանոթացնել ունկնդիրներին ազգի սահմանման...
1. Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնությունը
Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
Դասախոս՝ Ֆենյա Միշայի Սադիխյան (քաղպաշտպանության ամբիոնի դասախոս)
Դասընթացի նպատակն է բարձրացնել ԵՊՀ դասախոսական կազմի պատրաստա-կանության մակարդակը առաջին...
1. Անգլերեն
1.1. Միջնշանային թարգմանություն և լեզվամշակութաբանություն
ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ
Դասախոս՝ Ջիվանյան Ալվարդ Հակոբի, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ
(անգլիական բանասիրության ամբիոն)
Դասընթացի նպատակն է՝
Ներկայացնել միջնշանային...
1. Ալիքային պրոցեսների տեսության ընտրովի գլուխներ
Ժամաքանակը` 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք
Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հաջյան Գևորգ Սուրենի (ալիքային պրոցեսների տեսության և
ֆիզիկայի ամբիոն)
Դասընթացի նպատակն է ունկնդրին ծանոթացնել...
Ընդհանուր պատրաստություն
ներկայացնել մեծ ծավալի տվյալների օգտագործման հնարավորությունները,
ծանոթացնել տվյալների վերլուծության կյանքի ցիկլի փուլերին և խնդիրներին,
ուսումնասիրել մեծ տվյալների վերլուծության տեխնոլոգիաները, ծրագրային միջոցները և կիրառական հնարավորությունները...
ներկայացնել ամպային տեխնոլոգիաների հնարավորությունները,
ծանոթացնել վիրտուալիզացիայի մեխանիզմներին,
ուսումնասիրել շուկայում առկա ամպային տեխնոլոգիաների պլատֆորմները և կիրառական հնարավորությունները...
ներկայացնել տեղեկատվության պահպանման և կառավարման տեխնոլոգիա-ները և նրանց զարգացման հնարավորությունները,
ծանոթացնել վիրտուալիզացիայի մեխանիզմներին,
ուսումնասիրել տվյալների պահպանման և փոխանակման արձանա-գրությունները...
Մանկավարժական-հոգեբանական պատրաստություն
Հասկանալ սովորելու ընթացքը,
Իմանալ ուսուցման նոր մեթոդներ և հնարներ,
Հասկանալ նոր մեթոդների և հնարների կարևորությունը:...
Վերլուծել դասախոսի մասնագիտական գործունեությանը բնորոշ սոցիալական ընկալման յուրահատկությունները,
Ձևավորել մասնագիտական ռեֆլեքսիայի որոշ հմտություններ...
• Ունկնդիրների հետ քննարկել խմբային աշխատանքի առանձնահատկությունները,
• Նրանց ծանոթացնել կրթական գործընթացում խմբային աշխատանքի կազմակերպ-ման և իրականացման սկզբունքներին,
• Ծանոթացնել խմբային ուսուցման մեթոդներին և տեխնիկաներին...
Ընդհանուր կամընտրական դասընթացներ
Արդի հայագիտության դիրքերից բացահայտել հայկական իրականության մեջ գործառող և մեզ բնութագրող հատուկ անունների իմաստային դաշտերը,
վեր հանել դրանց ընկալման տարժամանակյա բովանդակությունը, հայոց հատուկ անունների ստուգաբանության պատմության վերաբերյալ հիմնական գիտելիքներ...
Իսպաներեն A1-A2
Դասընթացի նպատակն է՝
ունկնդրի մոտ ձևավորել տարրական հաղորդակցության համար անհրաժեշտ բանավոր և գրավոր խոսքի ունակություններ,
ձևավորել և զարգացնել ուղղախոսական և ուղղագրական հմտություններ,
ձևավորել տեքստի հետ ինքնուրույն աշխատելու, ազատ հաղորդակցվելու և գրականությունից...
Տալ Հայոց հին պատմության ամբողջական դասընթացի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ,
Ծանոթացնել Հին Հայաստանի պատմության հիմնական սկզբնաղբյուրներին և գիտական ուսումնասիրություններին,
Տեղեկացնել Հին Հայաստանի պատմության նորահայտ էջերին...
Դասընթացի նպատակն է՝
Մշակութային գլոբալացման քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական կողմերին,
Մեդիայի և իշխանության (լայն իմաստով) փոխհարաբերություններին,
Ազգային ինքնության վրա զանգվածային մշակույթի թողած ազդեցության մասին ժամանակակից վերլուծություններին...
առանձնահատկությունների)
Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն պարապմունք, 2 կրեդիտ
Ուսումնական մոդուլի նպատակն է՝
սովորեցնել հասարակական կյանքի տարբեր ոլորտների օրենսդրական կարգավորման հիմունքները,
ստացած իրավական գիտելիքները...
Ունկնդիրներին ծանոթացնել՝
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցվածքային-գործառական առանձնահատկություններին,
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության միջազգային փորձին,
հետխորհրդային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների...
ներկայացնել "իսլամական աշխարհ" հասկացությունը, վերլուծել, ցույց տալ այն գործընթացները, որոնք ազդել են վերջինիս քայքայման վրա,
դասակարգել և վերլուծել սուննիական իսլամի ներսում տեղի ունեցող իրողությունները, ներկայացնել առաջարկվող մոտեցումները,
քննարկել ներկայումս դրսևորվող...
Ներկայացնել քաղաքը որպես առանձնահատուկ սոցիալ-մշակութային ունիվերսում:
Ներկայացնել արևելյան և արևմտյան քաղաքների ձևավորման առանձնահատկությունները:
Ցույց տալ, թե ինչպես են սկզբունքային մշակութային առանձնահատկություն-ները անդրադառնում քաղաքակրթական նորմերի և ինստիտուտների...
• Ունկնդիրների մոտ ձևավորել համակարգված գիտելիքներ հաղորդակցման տարբեր ձևերի իմացաբանական, մեթոդաբանական առանձնահատկությունների, արարողակարգային, տրամաբանական և արտատրամաբանական կողմերի վերաբերյալ:
• Զարգացնել արդյունավետ հաղորդակցվելու, տարակարծություններ...
Ծանոթացնել առցանց ուսուցման տեխնոլոգիաններին, որոնք այլընտրանք են դասական լսարանային ուսուցման տարբերակին։
Դիտարկել ուսուցման կառավարման համակարգը ինչպես առցանց դասընթացի գործառույթների կառավարման, այնպես էլ, որպես լրացական միջոց դեմ առ դեմ ավադական լսարանային դասավանդման...
ուսումնասիրել հեռավար ուսուցման միջոցները և կազմակերպման ձևերը,
ուսումնասիրել հեռավար ուսուցման տեխնոլոգիաները,
ուսումնասիրել ուսուցման գործընթացի ղեկավարման ստանդատ միջոցները, սկզբունքները,
պատրաստել...
Հումանիտար մասնագետներին տալ սկզբունքային ֆիզիկական հասկացությունները և օրինաչափությունները, որոնք կիրառելի են կենդանի համակարգի նկատմամբ:
Բնագետներին ցույց տալ, որ ֆիզիկայի օրենքները և երևույթները կիրառելի են կենսաբանական համակարգերի նկատմամբ...
• ձևավորել կայուն գիտելիքներ <<ինքնություն>> եզրի, հայ և այլ ժողովուրդների ինքնության շուրջ ծավալվող ժամանակակից դիսկուրսի վերաբերյալ,
• քննարկել ինքնության և ազգայնականության հետ առնչվող տարբեր հարցեր,
• լուսաբանել ժամանակակից հայ ինքնության...
• ունկնդիրներին ծանոթացնել լեզուների ուսումնասիրության նոր բնագավառներին,
• ներկայացնել արդի համապատասխան տեսությունների էությունը,
• բացահայտել առկա մեթոդաբանական խնդիրները...
• բացատրել ունկնդիրներին տեղեկատվական պատերազմի էությունը,
• ներկայացնել տեղեկատվական անվտանգության հիմունքները, ՀՀ տեղեկատվա-կան անվտանգության հայեցակարգի հիմնական սկզբունքները,
• պարզաբանել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական տեղեկատվական պատերազմների ընթացիկ...
Հաշվետվություն ՈԲ ծրագրի մասին
Հայտարարություններ/ Նորություններ
ԵՊՀ ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԱՍԱԽՈՍ,
Երևանի պետական համալսարանը համակարգում է ERASMUS+ PRINTEL «_ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼՍԱՐԱՆՈՒՄ. ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ և
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ՝ ԱՐևԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ...
<ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրի կազմակերպման կանոնակարգի> համաձայն՝
Եթե դուք դասախոսների որակավորման բարձրացման ծրագրի շրջանակներում 2017/2018 ուստարվա 2-րդ կիսամյակում ավարտել եք <Անգլերենը ակադեմիական միջավայրում> մոդուլի...
Հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը 2018 թ. փետրվարի 6-ից ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրով սկսում է նոր դասընթաց՝ «Google Classroom -ը հեռավար կրթության համատեքստում»:
Դասընթացի...
Կարող են մասնակցել նաև այլ ցանկացողներ...
Հարգելի՛ դասախոսներ
Եթե դուք ավարտել եք ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագիրը (2011-2016 թթ.), կարող եք ստանալ ձեր վկայականները ՀԼԿ վարչությունից:
ԵՊՀ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հեռ. 060 710 648 (քաղ.), 76-48 (ներք.),  ...
Հարգելի՛ դասախոսներ
2016 թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի 2-րդ փուլը (2016-2021):
Ծրագրի կրթական կառուցամասի դասընթացները կազմակերպվում են սեպտեմբերի վերջից (հավելվածներ 1, 2 ...
2016 թ. սեպտեմբերի 1-ից սկսվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրով կազմակերպվող դասընթացները (հավելվածներ 1, 2):
Դասընթացներին մասնակցելու համար ունկնդիր դասախոսը հայտ (հավելված 4) պետք է ներկայացնի (էլեկտրոնային փոստով...