Մասնագիտական վերապատրաստում

Մասնագիտական վերապատրաստումը ԵՊՀ-ում իրականացվող  հետբուհական լրացուցիչ կրթության երկրորդ կրթական  ծրագիրն է, որի նպատակը բարձրագույն կրթությամբ անձանց կողմից լրացուցիչ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերումն է՝  հարմարվելու նոր տնտեսական ու  սոցիալական պայմաններին և վարելու նոր մասնագիտական գործունեություն:

Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ԵՊՀ սահմանած նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

ԵՊՀ-ում իրականացվում է  ՀՀ հանրային ծառայողների վերապատրաստում՝ տարբեր մասնագիտություններով, և ֆիզիկական անձանց վերապատրաստում <<Գործնական  հոգեբանություն>> մասնագիտությամբ:

Հասարակայնության հետ կապերի հետագա զարգացումը ապահովելու և հանրային ծրագրերում առավելագույնս ներգրավվելու նպատակով ԵՊՀ-ում 2003-ից իրականացվում է ՀՀ քաղաքացիական ծառայողների, 2011-ից՝ նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայողների մասնագիտական վերապատրաստում:

Հանրային ծառայողների վերապատրաստման ծրագիրը ԵՊՀ-ում կազմակերպական և բովանդակային առումով պարբերաբար զարգացում է ստանում: Հաճախ իր իսկ նախաձեռնությամբ արդիականացնելով դասընթացների ծրագրերը՝ ԵՊՀ-ն հանձնառություն ունի երկրում հանրային ծառայության համակարգի կայացման գործում:

2010-ի հոկտեմբերին ՏԵՄՊՈՒՍ-ի «ECESIS» («Հանրային ծառայողների համար ժամանակակից տեխնոլոգիաներով կրթական կենտրոնների ստեղծում») նախագծի շրջանակներում համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունում բացվել է հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոն, որի գործառության նպատակն է նպաստել պետական կառավարման համակարգում կատարվող բարեփոխումներին և տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում

Քաղաքացիական հատուկ ծառայողների վերապատրաստում

Հայտարարություններ/ Նորություններ

Երևանի պետական համալսարանը 2006/2007 ուսումնական տարվանից  իրականացրել է <<Անշարժ գույքի գնահատում>>  կրթական ծրագրով վերապատրաստում՝  որակավորման շնորհումով:  Այս ծրագրով մինչև 2012 թ. վերապատրաստում է անցել շուրջ 450 ֆիզիկական անձ:
ԵՊՀ-ն 2017-ի  սեպտեմբերից...
Երևանի պետական համալսարանը 2017 թ սեպտեմբերից սկսում է <<ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ>> մասնագիտությամբ վերապատրաստման հերթական դասընթացը: Դասընթացի ժամկետը 1 տարի է,  վարձավճարը` 300.000 դրամ: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով: Ավարտողներին  տրվում է պետական նմուշի...