Անգլերենն ակադեմիական միջավայրում (6 մակարդակ՝ A1, A2, B1, B2, C1, C2)

Սույն դասընթացի նպատակն է զարգացնել դասախոսների անգլերեն գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, հիմք ստեղծել ակադեմիական և գիտական ասպարեզներում հաղորդակցվելու, որը հնարավորություն կտա ըստ իրադրության անգլերենով արտահայտվելու (թե´ բանավոր, թե´ գրավոր) նախատեսված թեմաների շուրջ և լեզվական նյութի սահմաններում հասկանալու ընթերցած կամ ունկնդրած խոսքը:

ԵՊՀ դասախոսների որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի շրջանակներում 2011 թվականի սեպտեմբերից կազմակերպվում են անգլերեն լեզվի դասընթացներ և թեստավորում անգլերեն լեզվի իմացության միջազգային հավաստագրի տրամադրմամբ. (itep-international test of English proficienc-անգլերենի իմացության միջազգային թեստ):

ITEP միջազգային թեստն անգլերենի իմացության գնահատման ժամանակակից թեստ է՝ նախատեսված գնահատելու անգլերեն լեզվի մակարդակը անգլերենը որպես օտար լեզու սովորողների խմբերում:

ITEP թեստն իրականացվում է pbt և ibt տարբերակներով, 50-90 րոպե տևողությամբ, 0-6 բալանոց սանդղակով, որը համապատասխանում է CEFR՝ լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգի գնահատման մակարդակների աղյուսակին (A1 - C2):

Միջազգային ասպարեզում լայնորեն կիրառվում են ITEP քննությունների academic, business և SLATE (Secondary Level Assessment Test of English տարբերակները՝ նախատեսված տարբեր թիրախ խմբերի համար:

Ժամաքանակը և կրեդիտները`

60 ժամ դասախոսություն, 3 կրեդիտ

Մասնակցության հայտ