Դեղագիտություն և քիմիա

  • 1. Գիտական կլինիկական հետազոտություններ (պլանավորում, անցկացում, արդյունքների վերլուծություն և ներկայացում)
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսը` քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի
    (դեղագիտության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է բարձրացնել գիտական կենսաբժշկական հանդեսային հրապարակումների հեղինակների տեղեկատվական գրագիտության մակարդակը:
  • 2. Կենսամարկերներ և թիրախային թերապիա
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսը` քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Սեկոյան Էդուարդ Սեթի (դեղագիտության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ներկայացնել ժամանակակից պատկերացումները նեյրոդեգեներատիվ հիվանդությունների /Ալցհեյմերի և Պարկինսոնի/ տարբեր տիպի կենսամար-կերների վերաբերյալ,
     ունկնդիրներին ծանոթացնել թիրախային թերապիայի հիմնահարցերին:
  • 3. Կենսատեխնոլոգիայի դերը
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսը` քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Սաղյան Աշոտ Սերոբի (ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ունկնդիների գիտելիքները հարստացնել կենսատեխ-նոլոգիայի և դեղագիտության ժամանակակից հիմնախնդիրներով, ներկայացնել դրանց լուծման հնարավոր տարբերակները, բժշկության, դեղագործության և գիտության ու տեխնիկայի այլ բնագավառներում առկա հրատապ խնդիրների լուծման գործընթացներում կենսատեխնոլոգիական մեթոդների դերի և կիրառման հնարավորությունների մասին:
  • 4. Պոլիմերների քիմիայի զարգացման նոր ուղղությունները
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսը` քիմիակական գիտությունների դոկտոր, դոցենտ
    Դուրգարյան Նարինե Անժելոյի (օրգանական քիմիայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ցույց տալ՝
     բարձրամոլեկուլային քիմիայի զարգացման ուղղությունները,
     դրանց կիրառական հնարավությունները տարբեր բնագավառներում (նավթաքիմիա, էլեկտրոնիկա, էկոլոգիա, բժշկություն, դեղագիտություն և այլն):
  • 5. Սուպրամոլեկուլային քիմիա
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսը` քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Հարությունյան Ռոմիկ Սուրենի
    (անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ծանոթացնել՝
     <<Սուպրամոլեկուլային քիմիա>> առարկայի բնորոշմանը և զարգացմանը,
     Մոլեկուկային կոմպլեքսների առաջացման մեխանիզմին,
     Կապերի բնույթին և նման միացությունների կիրառման բնագավառներին ու հնարավորություններին:
  • 6. Օրգանական ռեակցիաների մեխանիզմները
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս` քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Ղոչիկյան Տարիել Վլադիմիրի (օրգանական քիմիայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Հասկացնել ռեակցիաների մեխանիզմների ուսումնասիրման անհրաժեշ-տությունը նպատակային վերջնարդյունքներին հասնելու համար,
     Ռեակցիայի ենթադրյալ միջանկյալ փուլերից ելնելով մշակել պայմաններ վերջնանյութերի բավարար ելքեր ապահովելու համար:
  • 7. Ֆիզքիմիայի որոշ հիմնադրույթներ
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս` քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարգարյան
    Շիրազ Ալեքսանդրի (ֆիզիկական և կոլոիդային քիմիայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է միկրոսկոպիկ մոտեցումների հիման վրա մեկնաբանել ֆիզիկական քիմիայի որոշ հայտնի հիմնադրույթները, օրենքները և հավասարումները:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ