Ֆիզիկա

  • 1. Ալիքային պրոցեսների տեսության ընտրովի գլուխներ
  • Ժամաքանակը` 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Հաջյան Գևորգ Սուրենի (ալիքային պրոցեսների տեսության և
    ֆիզիկայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ունկնդրին ծանոթացնել՝
     ալիքային երևույթների հատկանշական կողմերին,
     ալիքների գծային տարածման ընդհանուր օրինաչափություններին,
     ալիքների ոչ գծային տարածման երևույթներին:
  • 2. Էլեկտրոն-ֆոնոն փոխազդեցությունը
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ
    Դասախոս՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդանյան Արշակ Լյուդվիգի (պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն)
    Մոդուլի նպատակն է ունկնդրին ծանոթացնել ցածր չափայնությամբ քվանտային կառուցվածքներում էլեկտրոնային, խոռոչային, էքսիտոնային, ֆոնոնային ու այլ վիճակների եւ ներկայացնել այդ կառուցվածքներում էլեկտրոն-ֆոնոն փոխազդե-ցության առանձնահատկությունները
  • 3. Միկրոէլեկտրոնիկա
  • Ժամաքանակը` 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Հարությունյան Վլադիմիր Միքայելի (կիսահաղորդիչների ֆիզիկայի
    և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ձևավորել հստակ պատկերացում ժամանակակից ինտեգրալ սխեմաների նախագծման, ստեղծման և զարգացման մոտեցումների և մեթոդների մասին։
  • 4. Միջուկային էներգետիկայի զարգացման ուղիները
  • ժամաքանակը՝ 12 ժամ դասախոսություն, 8 ժամ սեմինար, 40 ժամ ինքնուրույն,
    2 կրեդիտ
    Դասախոս՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Հովսեփյան Աշոտ Վաղարշակի (տեսական ֆիզիկայի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել միջուկային ռեակտորում ընթացող հիմնական ֆիզիկական պրոցեսներին, դրանց հաշվարկման մեթոդներին և ատոմային էլեկտրակայանների կառուցվածքին:
  • 5. Տարրական մասնիկների ֆիզիկայի ժամանակակից պրոբլեմները
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ:
    Դասախոս՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Գրիգորյան Ռոմեն Պետրոսի (միջուկային ֆիզիկայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ունկնդիրներին տեղեկություն տալ ներկայումս գոյություն ունեցող տարրական մասնիկների մասին, ծանոթացնել այն տեսական պատկերացումներին, որոնց շրջանակներում դասակարգվում են այդ տարրական մասնիկները:
  • 6. Քվանտային մեխանիկայի ընտրովի հարցեր
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ:
    Դասախոս՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Ավագյան Ռոլանդ Մամիկոնի (տեսական ֆիզիկայի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ուսումնասիրել քվանտային մեխանիկայի հիմնական հասկացությունները և սկզբունքները, լուծել Շրեդինգերի հավասարումը հայտնի դաշտերի համար, մասնավորապես օսցիլյատորի և կուլոնյան դաշտի համար:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ