Գրականագիտություն

  • 1. Գրականագիտական դպրոցներ
  • ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն, 1 կրեդիտ:
    Դասախոս՝ Քալանթարյան Ժենյա Անդրանիկի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ՝
     Գաղափար տալ « գրականագիտական դպրոց» հասկացության մասին
     Ծանոթացնել դասական և ժամանակակից գրականագիտական դպրոցներին
     Գործնականում ճանաչել դպրոցների արդյունքները
  • 2. Հայկական ոտանավորի տաղաչափության հիմնախնդիրներ
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ Ջրբաշյան Աշխեն Էդվարդի, բանասիրական գիտությունների թեկնածու,
    դոցենտ (գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է`
     ունկնդիրներին հիմնավոր գիտելիքներ հաղորդել հայկական ոտանավորի տաղաչափական կառուցվածքի մասին,
     ներկայացնել հայկական ոտանավորի բնույթի մասին եղած կարծիքներն ու գիտական վեճերը,
     ցույց տալ ժամանակակից հայ պոեզիայի տաղաչափական կառուցվածքի առանձնահատկությունները:
  • 3. Նարատիվ (պատմողական) տեքստերի կառուցվածքաբանական վերլուծության սկզբունքները
  • ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն, 1 կրեդիտ:
    Դասախոս՝ Ջրբաշյան Աշխեն Էդվարդի, բանասիրական գիտությունների թեկնածու,
    դոցենտ (գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է
     ունկնդիրներին ծանոթացնել կառուցվածքաբանական գրականագիտությանը, նրա վերլուծության սկզբունքներին,
     ներկայացնել նարատոլոգիայի՝ իբրև գիտության հիմնական հասկացություններն ու եզրույթները,
     ցույց տալ ժամանակակից նարատոլոգիայի զարգացման միտումները:
  • 4. Ստեղծագործական աշխատանքի հոգեբանության արդի խնդիրները
  • ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն, 1 կրեդիտ
    Դասախոս՝ Բեքմեզյան Աստղիկ Սարգսի, բանասիրական գիտությունների թեկնածու,
    դոցենտ (գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է դասախոսներին ծանոթացնել .
     ստեղծագործական աշխատանքի հոգեբանության արդի հիմնախնդիրներին,
     ստեղծագործական պրոցեսի ժամանակակից հարացույցներին,
     գիտական արդի հիմնահարցերին, որոնք ներառում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային հարցեր։
  • 5. Սփյուռքահայ գրականության հիմնախնդիրները
  • ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ:
    Դասախոս՝ Գաբրիելյան Վազգեն Արշալույսի, բանասիրական գիտությունների դոկտոր,
    պրոֆեսոր (հայ նորագույն գրականության պատմության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ընդհանուր գծերով ներկայացնել Սփյուռքի կազմավորումը, սկզբնավորման փուլերը, խնդիրները, գոյատևման միջոցները,
     Սփյուռքահայ գրականության դերը որպես գոյատևման կարևոր միջոցի,
     Սփյուռքահայ գրականության առանձնահատկությունները և հիմնախնդիրները:
  • 6. Տաղաչափական ձևը և բանաստեղծական տեքստի այլ մակարդակները
  • ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն, 1 կրեդիտ:
    Դասախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Նավասարդյան
    (գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
    Բանաստեղծական տեքստի միջմակարդակային հարաբերությունների որոշ խնդիրների լուսաբանում:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ