Հոգեբանություն

  • 1. Անձի հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրներ
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատրյան Նարինե
    Գագիկի (անձի հոգեբանության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել անձի հոգեբա-նության դաշտում ուսումնասիրվող հիմնախնդիրներին և զարգացման միտումներին:
  • 2. Անձնակազմի ընտրության մեթոդներ
  • Ժամաքանակը՝ 4 ժամ դասախոսություն, 6 ժամ գործնական, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավանեսյան Հրանտ Միքայելի (ընդհանուր հոգեբանության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝  Ունկնդիրներին ծանոթացնել անձնակազմի ընտրության հոգեբանական մեթոդների կիրառման առանձնահատկություններին,
     Նպաստել անձնակազմի ընտրության գործընթացում հոգեբանական մեթոդների (թեստերի, զրույցի և դիտման) կիրառման հմտությունների ձևավորմանը:
  • 3. Խմբային աշխատանքի մեթոդները կրթական գործընթացում
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարգրցյան Լիլիթ
    Ալբերտի (անձի հոգեբանության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Քննարկել խմբային աշխատանքի առանձնահատկությունները,
     Ծանոթացնել կրթական գործընթացում խմբային աշխատանքի կազմակերպման և իրականացման սկզբունքներին,
     Ծանոթացնել խմբային ուսուցման մեթոդներին և տեխնիկաներին:
  • 4. Հոգեբանական հետազոտության մաթեմատիկական վիճակագրություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ Գալստյան Ալինա Սոխակի (ընդհանուր հոգեբանության ամբիոն)
    Դասընթացի նպատակներն են՝
     ապահովել փորձարարական ու հետազոտական արդյունքների հաշվարկման և մշակման մատչելիություն,
     ձևավորել գիտելիքներ հոգեմետրիկայի պարզագույն հասկացությունների մասին,
     ծանոթանալ քանակական և որակական ցուցանիշների վերլուծությունների ու մեկնաբանությունների ավանդական և ժամանակակից միջոցներին:
  • 5. Միջանձնային հարաբերությունների հոգեբանություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շահվերդյան Գայանե
    Միքայելի (սոցիալական հոգեբանության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ձևավորել միջանձնային հարաբերությունների հոգեբա-նության մասին պատկերացում և ճանաչված օրինաչափությունները կիրառել միջանձնային հարաբերություններում:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ