Իրավագիտություն

  • 1. ՀՀ օրենսդրության զարգացման հիմնախնդիրները
  • (քաղաքագետների, պատմաբանների, սոցիոլոգների և հասարակագիտության այլ ոլորտների մասնագետների համար)
    Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն պարապմունք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վաղարշյան Արթուր Գրիշայի (պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     սովորեցնել հասարակական կյանքի տարբեր ոլորտների օրենսդրական կարգավորման հիմունքները, դրանց հիմնախնդիրները, զարգացման ռազմավարությունը,
     ստացած իրավական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների մշակումը,
     քաղաքացիական դիրքորոշման, իրավական աշխարհայացքի ու մշակույթի ձեւավորումը:
  • 2. Մարդու իրավունքների պաշտպանության արդի խնդիրները 
  • Ժամաքանակը՝ 4 ժամ դասախոսություն
    Դասախոսը՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Դանիելյան Գևորգ Բալաբեկի (սահմանադրական իրավունքի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     Ծանոթացնել դասախոսներին սահմանադրական բարեփոխումների համա-տեքստում մարդու իրավունքների պաշտպանության արդի հիմնախնդիրներին,
     Ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակների ընդլայնման սահմանադրական հիմքերը,
     Անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական կարգավիճակն օրենսդրությամբ արտացոլելու խնդիրներին:
  • 3. Միջպետական և ներպետական իրավունքի հարաբերակցության հիմնախնդիրները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Քոչարյան Վիգեն Վլադիմիրի
    (եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ունկնդիր դասախոսներին ծանոթացնել միջազգային և ներպետական իրավունքի հարաբերակցության հարցի շուրջ ձևավորված տեսություններին,
     այս ոլորտի հիմնախնդիրների լուծման հնարավոր տարբերակներին:
  • 4. Վարչարարության կատարելագործման արդի խնդիրներ
  • Ժամաքանակը՝ 4 ժամ դասախոսություն
    Դասախոսը՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Դանիելյան Գևորգ Բալաբեկի (սահմանադրական իրավունքի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     ծանոթացնել դասախոսներին վարչարարության կատարելագործման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրներին,
     ներկայացնել վարչարարության կատարելագործման ոլորտում առկա հիմնա-խնդիրների լուծման առավել հիմնավորված կառուցակարգային և իրավական բարեփոխումների ուղիները,
     համակարգված ներկայացնել «մեկ պատուհան» սկզբունքի կիրառման արդի միջազգային փորձն ու դրա ներդրման հնարավոր ուղիները:
  • 5. Քաղաքացիական օրենսդրության զարգացման ուղիները ՀՀ-ում
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ավետիսյան Վահրամ Դավիթի
    Իրավագիտության թեկնածուներ, դոցենտներ
    Սերոբյան Դավիթ Մարատի, Մելիքջանյան Լիպարիտ Ռոբերտի,
    Բեքմեզյան Գրիգոր Հովհաննեսի (քաղաքացիական իրավունքի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ներկայացնել քաղաքացիական օրենսգրքի փոփոխություն-ների հիմնական ուղղությունները:
  • 6. Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները
  • Մոդուլի անվանումը՝ Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները
    Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ՝ իրավագիտության թեկնածուներ, դոցենտներ
    Մեղրյան Սերգեյ Գուրգենի, Հովհաննիսյան Վահե Վաղինակի,
    Մարկոսյան Տիգրան Արթուրի
    (քաղաքացիական դատավարության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ծանոթանալ քաղաքացիական դատավարությունում ներկայումս առկա առավել արդիական խնդրահարույց ինստիտուտներին և հարցերին,
     պատկերացում կազմել ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նա-խագծում առկա նոր ինստիտուտների և դրանց ներդրման նպատակների վերա-բերյալ:
  • 7. Քրեական դատավարության օրենսդրության առանձնահատկությունները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսները՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Ղուկասյան Հրայր Հովհաննեսի իրավագիտության թեկնածու, դոցենտ Մելիքյան Ռուբեն Նորայրի
    իրավագիտության թեկնածու, դոցենտ Թաթոյան Արման Հակոբի
    (քրեական իրավունքի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     դասախոսներին ծանոթացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսդրության հայեցակարգային բնութագրին,
     բացահայտել քրեադատավարական նոր օրենսդրության առանցքային առանձնահատկությունները:
  • 8. Քրեական դատավարության օրենսդրության հիմունքները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսները՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ղազինյան Գագիկ Սերգեյի,
    իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիլբանդյան Սամվել Աղվանի,
    իրավագիտության թեկնածու, դոցենտ Ղուկասյան Հրայր Հովհաննեսի
    (քրեական իրավունքի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     դասախոսներին ծանոթացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսդրության հիմունքներին.
     դասախոսներին ներկայացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսդրության զարգացման միտումները:
  • 9. Քրեական օրենսդրություն
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոսը՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Սիմոնյան Տիգրան Վիգենի (քրեական իրավունքի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     դասախոսներին ծանոթացնել քրեական օրենսդրության մեջ տեղի ունեցող փոփոխություններին և դրանց էությանը,
     բացահայտել քրեական օրենսդրության բարեփոխման սոցիալ-իրավական հետևանքները:
  • 10. Քրեական քաղաքականություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսը՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գաբուզյան Արա Հարությունի (քրեական իրավունքի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     դասախոսներին ծանոթացնել արարքների քրեականացման և ապաքրեականացման չափանիշներին,
     պատժողական քաղաքականության միտումներին:
  • 11. Օրենսդրության բարելավման ուղիները
  • Ժամաքանակը՝ 6 ժամ դասախոսություն
    Դասախոսը՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Դանիելյան Գևորգ Բալաբեկի (սահմանադրական իրավունքի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     Դասախոսներին ծանոթացնել սահմանադրական բարեփոխումների արդյունքում օրենսդրությամբ կարգավորման ենթակա հարաբերությունների սահմանների վերանայման խնդիրներին,
     Ներկայացնել օրենսդրության բարելավման արդի հիմանխնդիրները,
     Անդրադառնալ օրենսդրության համակարգի բարելավման ընդհանուր և հատուկ ուղենիշներին:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ