Կենսաբանություն

  • 1. Գենետիկայի ժամանակակից նվաճումները
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոսներ` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Հարությունյան Ռուբեն Միքայելի
    կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Հովհաննիսյան
    Գալինա Գեորգիի
    (գենետիկայի և բջջաբանության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է դասախոսներին տեղեկացնել կառուցվածքային և ֆունկցիոնալ գենոմիկայի, ժառանգման էպիգենետիկական մեխանիզմների, գենոմի կարգավորման, քաղցկեղի գենետիկական մեխանիզմների և գենային թերապիայի սկզբունքների մասին: Մոդուլի նպատակի բաղադրիչներն են համարվում գենետիկայի ժամանակակից նվաճումների արդիական հիմնախնդիրների հաղորդումը դասախոս-ներին, որոնց իմացությունը խորապես կնպաստի ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և կրթության որակի բարելավմանը:
  • 2. Կենսաանվտանգության հիմնախնդիրներ
  • Ժամաքանակը՝ 14 ժամ դասախոսություն, 6 ժամ գործնական աշխատանք, 40 ժամ
    ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոսներ՝ Թռչունյան Արմեն Համբարձումի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
    կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    /կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն/
    Գրիգորյան Կարեն, կենսաբանական գիտությունների թեկնածու
    /էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն/
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     Տալ պատկերացում կենսաանվտանգության հիմնահարցերի և դրանց կարևորության, կենսառիսկերի մասին հասարակության կայուն զարգացման ապահովման մեջ,
     Ցույց տալ կենսաանվտանգության դերը շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման մեջ,
     Ներկայացնել խմելու ջրի և սննդամթերքների կենսաղտոտիչներից պաշտպանման հարցում կենսաանվտանգության գործոնների հիմնական դերը:
  • 3. Կենսաբանության արդի հիմնախնդիրները
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ:
    Դասախոս՝ Թռչունյան Արմեն Համբարձումի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր /կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն/
    Դասընթացի նպատակն է՝
     Ծանոթացնել կենսաբանության 20-րդ դարավերջի և 21-րդ դարի հիմնական նվաճումներին և նոր գաղափարներին:
     Ծանոթացնել կենսաբանության 21-րդ դարի հիմնարար և կիրառական հիմնախնդիրներին ու չլուծված հարցադրումներին:
     Ներկայացնել Հայաստանի մանրէների բազմազանության և դրանց կենսատեխնոլոգիական ներուժի մասին տեղեկատվություն:
     Քննարկել բուհական կրթության համակարգում կենսաբանության վերջին նվաճումների և արդի հիմնարար ու կիրառական հիմնախնդիրների ընդգրկման ուղիները:
  • 4. Կենսառեսուրսների կայուն կառավարում և օգտագործում
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ կենաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննիսյան Նելլի
    Ալեքսանդրի /էկոնոմիկայի և բնության պահպանության ամբիոն/
    Դասընթացի նպատակն է ձևավորել գիտելիքներ կենսառեսուրսների և բնապահպանության փոխկապակցվածության, կենսառեսուրսների դասակարգման, դրանց կայուն օգտագործման և պահպանության եղանակներին, ինչպես նաև կենսառեսուրսերի ռացիոնալ օգտագործման սոցիալական ասպեկտներին:
  • 5. Հայաստանի կենսաբազմազանություն (բույսեր, սնկեր, կենդանիներ)
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոսներ՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նանագյուլյան
    Սիրանուշ Գերասիմի (բուսաբանության և սնկաբանության ամբիոն)
    կենսաբանական գիտությունների դոկտոր Առաքելյան Մարինե Սեմյոնի,
    կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դանիելյան
    Ֆելիքս Դանիելի
    (կենդանաբանության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ներկայացնել Հայաստանում տարածված բույսերի, սնկերի, քարաքոսերի, կենդանիների կենսաբազմազանության ձևավորման ուղիները,
     քննարկել ՀՀ-ում բույսերի, սնկերի, կենդանիների ուսումնասիրության վիճակը, պահպանումը և սպառնացող վտանգները,
     ծանոթացնել ՀՀ-ում իրականացվող կենսաբազմազանությանը վերաբերող ծրագրերին:
  • 6. Սնկային հիվանդություններ
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ
    Հովհաննիսյան Եվա Խորենի (բուսաբանության և սնկաբանության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     քննարկել կենդանիների և մարդկանց տարածված սնկային հիվանդությունների հարուցիչների տեսակային կազմը և առանձնահատկությունները, դրանց ախտահարող հատկությունները, զարգացմանը և տարածմանը նպաստող պայմանները,
     քննարկել ՀՀ-ում սնկային հիվանդությունների ուսումնասիրության վիճակը,
     ծանոթացնել ՀՀ-ում սնկային հիվանդությունների դեմ համապատասխան պայքարի միջոցներին:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ