Լեզու և լեզվաբանություն

  • 1. Արդի տիպաբանական լեզվաբանության հիմնախնդիրները
  • ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն, 1 կրեդիտ:
    Դասախոս՝ Ավետյան Սարգիս Ռուդիկի, բանասիրական գիտությունների թեկնածու,
    դոցենտ (ընդհանուր լեզվաբանության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է դասախոսներին տեղեկացնել արդի տիպաբանական լեզ-վաբանության վերջին նվաճումների ու զարգացումների վերաբերյալ, մասնավորապես քննարկել հետևյալ հարցերը՝
    ա) արդի տիպաբանական լեզվաբանության և ավանդական տիպաբանական լեզ-վաբանության հայեցակարգային հիմնական առանձնահատկությունները. համաժամա-նակության և տարաժամանակության փոխհարաբերության և լեզվական ընդհանրույթ-ների արդի ըմբռնումը,
    բ) լեզվի յուրացման, լեզվագործածության և ճանաչողական գործընթացների փոխ-հարաբերությունը, լեզվի բնականության ձևաչափերը և նրանց պայմանավորվածութ-յունը հնչյունական-արտասանական, ճանաչողական և նշանագիտական գործոններով,
    գ) քերականական համաբանության ձևաչափերը և ընդհանրական միտումները,
    դ) քերականացման երևույթը և նրա ճանաչողական հիմքերը:
  • 2. Արևմտահայերենի և արևելահայերենի զուգադրական քերականություն
  • ժամաքանակը՝ 16 ժամ դասախոսություն, 4 ժամ սեմինար, 40 ժամ ինքնուրույն,
    2 կրեդիտ:
    Դասախոս՝ Սաքապետոյան Ռուբեն Կարապետի, բանասիրական գիտությունների
    դոկտոր, պրոֆեսոր (հայոց լեզվի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ՝
     Պատկերացում տալ արևմտահայերենի՝ արևելահայերենից ունեցած տարբերությունների մասին:
     Կատարել թարգմանություն արևելահայերենից արևմտահայերեն և ընդհակառակը:
  • 3. Լեզուների ուսումնասիրության արդի խնդիրները
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Գաբրիելյան Յուրիկ Միշայի (գերմանական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ունկնդիր դասախոսներին ծանոթացնել լեզուների ուսումնասիրության նոր բնագավառներին,
     ներկայացնել արդի համապատասխան տեսությունների էությունը,
     բացահայտել առկա մեթոդաբանական խնդիրները:
  • 4. Խոսքի մշակույթի հիմունքներ
  • ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 10 ժամ սեմինար, 40 ժամ ինքնուրույն,
    2 կրեդիտ:
    Դասախոս՝ Եզեկյան Լևոն Կորյունի, բանասիրական գիտությունների
    դոկտոր, պրոֆեսոր (հայոց լեզվի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ՝
     Տիրապետել ժամանակակից գրական հայերենի հիմնական նորմերին լեզվի հնչյունական և բառային մակարդակներում, ճանաչել այդ ոլորտներում առկա դժվարությունները, հաղթահարել դրանք խոսքային հաղորդակցման գործընթացում, գրագետ, ճիշտ խոսել:
     Տիրապետել խոսքի դրսևորման առանձնահատկություններին լեզվի գործառական տարբերակներում՝ գիտական խոսք, պաշտոնական խոսք, կազմակերպել գրագրությունները:
  • 5. Տեղաշարժեր արդի հայերենում
  • ժամաքանակը՝ 16 ժամ դասախոսություն, 4 ժամ սեմինար, 40 ժամ ինքնուրույն,
    2 կրեդիտ:
    Դասախոսներ՝ Ավետիսյան Յուրի Սրապիոնի, բանասիրական գիտությունների
    դոկտոր, պրոֆեսոր
    Չոլաքյան Հակոբ Մարտայի, բանասիրական գիտությունների
    թեկնածու, ասիստենտ (հայոց լեզվի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ՝
     Ծանոթանալ արդի գրական հայերենում կատարված տեղաշարժերին և ձևավորվող լեզվական նոր իրակություններին,
     Համեմատություն անցկացնել արևմտահայերենի նույն իրողությունների միջև,
     Քննարկել արևելահայերենի և արևմտահայերենի արդի գոյավիճակին բնորոշ գրական և խոսակցական իրողությունների հակասությունները նվազեցնելու միջոցները:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ