Մաթեմատիկա

  • 1. Բանախյան հանրահաշիվներ
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Կարախանյան Մարտին Իսահակի
    (դիֆերենցիալ հավասարումների ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ուսումնասիրել նորմալ օպերատորների սպեկտրալ տեսությունը բանախյան հանրահաշիվների տեսանկյունից:
  • 2. Բուլյան հանրահաշիվներ
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Մովսիսյան Յուրի Մովսեսի (հանրահաշվի և երկրաչափության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
    Ունկնդիրներին ծանոթացնել կավարների դասական բազմաձևություններին և դրանց
    կիրառություններին,
    Հիմնական արդյունքները կվերաբերեն մոդուլյար, բաշխական, Բուլյան և Դե-Մորգանի կավարներին,
    Կապացուցվեն Բիրկհոֆֆի , Ստոունի, Բանախի, Տարսկու թեորեմները:
  • 3. Էկոնոմետրիկա
  • Ժամաքանակը` 7 ժամ դասախոսություն, 3 ժամ գործնական աշխատանք,
    20 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Գասպարյան Կարեն Վահանի (հավանականությունների
    տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
    ● ծանոթացնել «էկոնոմետրիկա» առարկայի հիմնական նպատակներին,
    ● նկարագրել օգտագործվող մեթոդները,
    ● օրինակների օգնությամբ ցույց տալ առարկայի կիրառությունները:
  • 4. Կիրառական վիճակագրություն
  • Ժամաքանակը` 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Օհանյան Վիկտոր Կարոյի (հավանականությունների տեսության և
    մաթեմատիկական վիճակագրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ընդհանուր վիճակագրական մեթոդների կոնկրետ կիրառությունների իմացություն:
     Դասընթացը օգտակար է նրանց համար, ովքեր օգտագործում են վիճակագրական մեթոդները և ցանկանում են հասկանալ դրանց իմաստն ու հնարավորությունները:
  • 5. Մեխանիկական համակարգերի մոդելավորում և ղեկավարում
  • Ժամաքանակը` 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Ղուկասյան Արտուշ Ապրեսի (մեխանիկայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ունկնդիր դասախոսներին ծանոթացնել մեխանիկական համակարգերի շարժման օպտիմալ ղեկավարման ժամանակակից մաթեմատիկական տեսություններին,
     ծանոթացնել կայունության տեսության հիմնական դասական սահմանումներին և ձեռքբերումներին,
     ուսումնասիրել մեխանիկական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման հիմնական սկզբունքները,
     կառուցել մանիպուլյացիոն ռոբոտների և թռչող սարքերի մաթեմատիկական մոդելներ՝ հաշվի առնելով կառուցվածքային էլեմենտների առաձգական հատկությունները,
     ծանոթանալ օպտիմալ երաշխավորված ղեկավարման ալգորիթմներին, որոնք կարելի է կիրառել թերի ինֆորմացիայի, անորոշության և արտաքին պայմանների փոփոխության դեպքում
     տեղեկացնել մեխանիկական համակարգերի մոդելավորում և ղեկավարում ասպարեզում հայ գիտնականների ձեռքբերումների և ստացած գիտական արդյունքների հնարավոր ներդրումների մասին,
     կողմնորոշել դասախոսական կազմին հանրապետության համար հեռանկարային համարվող մեխանիկայի զարգացման միտումներին,
     աջակցել բարձր տեխնոլոգիաների հետագա արմատավորմանը հանրապետությունում:
  • 6. Մեխանիկայի արդի հիմնախնդիրները
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Ավետիսյան Արա Սերգեյի (մեխանիկայի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ունկնդիր դասախոսներին տեղեկացնել մեխանիկայի զարգացման ներկա փուլի մի քանի ուղղությունների բովանդակությանը,
     ծանոթացնել հանրապետության համար հեռանկարային համարվող մեխանիկայի մի շարք ուղղություններում զարգացման միտումներին և լուծում ակնկալող հիմնախնդիրներին,
     աջակցել բարձր տեխնոլոգիաների հետագա արմատավորմանը հանրապե-տությունում:
  • 7. Վեյվլետ անալիզի հիմունքները և կիրառությունները
  • Ժամաքանակը` 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Ռաֆայելյան Սպարտակ (մաթեմատիկայի մեխանիկայի
    ֆակուլտետ, մաթանալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ունկնդրին ծանոթացնել՝
     անընդհատ վեյվլետ ձևափոխությունների տեսության տարրերին,
     դիսկրետ վեյվլետ բազիսների կառուցման ալգորիթմներին,
     դրանց որոշ կիրառությունների:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ