Մշակութաբանություն և արվեստաբանություն

  • 1. Հայ գրքարվեստի պատմություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ արվեստագիտության դոկտոր, դոցենտ Չուգասզյան Լևոն Բաբկենի
    (հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ծանոթացնել հայ գրքարվեստի ուսումնասիրության պատմությանը, ներկայացնել հայ և օտարազգի գիտնականների ներդրումը հայ միջնադարյան գրքարվեստի ուսումնասիրման գործում:
  • 2. Հայոց ազատամարտը, ցեղասպանությունը և հայ արվեստագետը
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ արվեստագիտության դոկտոր, դոցենտ Չուգասզյան Լևոն Բաբկենի
    (հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ներկայացնել հայոց ցեղասպանության և XIX դարի վերջի ու XX դարի սկզբի հայոց ազատամարտի արտացոլումը հայ արվեստագետների ստեղծագործություններում:
  • 3. Մշակութային քաղաքականություն և մշակույթի կառավարում
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ Մուրադյան Հայկուհի Մանվելի (մշակութաբանության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ունկնդրի մոտ կայուն գիտելիքներ ձևավորել մշակութային քաղաքականության հիմնական սահմանումների, հիմնաձևերի, գործողությունների բնագավառների, գործիքների և մոդելների մասին,
     Ծանոթացնել Հայաստանի մշակութային քաղաքականության պատմությանը, ներկա մշակութային գործընթացներին:
  • 4. Մշակույթը հետազոտող գիտակարգեր
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ
    Մարգարյան Նիկոլ Մերուժանի (մշակութաբանության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ներկայացնել հումանիտար և սոցիալական տարբեր գիտակարգերում մշակույթի ուսումնասիրության շրջանակները,
     Ներկայացնել հումանիտար և սոցիալական տարբեր գիտակարգերում մշակույթի ուսումնասիրվածության վիճակը,
     Ներկայացնել հումանիտար և սոցիալական տարբեր գիտակարգերում մշակույթի ուսումնասիրության մեթոդները:
  • 5. Մշակույթի տեսության և պատմության հիմնախնդիրները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
    Աբրահամյան Լևոն Հմայակի (հնագիտության և ազգագրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ներկայացնել մշակույթի մասին տեսությունները և մշակույթի պատմության հիմնախնդիրները` մշակութային մարդաբանական մտքի պատմության համատեքստում,
     ծանոթացնել մշակութային մարդաբանության նոր խնդիրներին և մոտեցումներին:
  • 6. Պատկերագրություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ
    Մանուկյան Սեյրանուշ Սոսի
    (հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել կանոնական պատկերագրության հետ, սովորեցնել հասկանալ պատկերագրական սխեմաները:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ