Օտար լեզուներ

  • 1. Անգլերեն
  • 1.1. Միջնշանային թարգմանություն և լեզվամշակութաբանություն
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ
    Դասախոս՝ Ջիվանյան Ալվարդ Հակոբի, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ
    (անգլիական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ներկայացնել միջնշանային թարգմանության և լեզվամշակութաբանության հիմնական դրույթները,
     պարզաբանել լեզու- նշանային այլ համակարգեր-թարգմանություն- մշակույթ հարաբերակցությունը,
     լուսաբանել միջնշանային թարգմանության դերը միջմշակութային հաղորդակցության գործընթացում:
  • 1.2. Միջմշակութային հաղորդակցություն և դիսկուրս
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարոնյան Շուշանիկ Հարությունի (մշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     լուսաբանել տարբեր սոցիալ-մշակութային խմբերի միջև խոսքային գործունեության ընթացքում ծագող հաղորդակցական խոչընդոտները և նախանշել դրանց հաղթահարման ուղիները,
     վեր հանել միջմշակութային հաղորդակցման գործաբանական բնութագրի յուրահատկությունները անգլերենում և հայերենում,
     ներկայացնել անգլերեն դիսկուրսի լեզվամշակութային առանձնահատ-կությունները և մշակույթների հարմարակման մեխանիզմը:
  • 1.3. Մանկական գրականության և լեզվամծակույթի հարցեր
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ
    Դասախոս՝ Ջիվանյան Ալվարդ Հակոբի, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ
    (անգլիական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ներկայացնել մանկագրության հիմնական խնդիրները լեզվամշակութաբա-նության տեսանկյունից,
     պարզաբանել մանկակական մշակույթ- ընդհանուր լեզվամշակույթ փոխհարա-բերակցությունը,
     լուսաբանել մանկագրության դերն ու նշանակությունը լեզվամշակույթի կայացման և զարգացման մեջ:
  • 1.4. Ճանաչողական ոճագիտություն
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ
    Դասախոս՝ Գասպարյան Սեդա Քերոբի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    (անգլիական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է
     ներկայացնել ճանաչողական ոճագիտության հիմնական դրույթները,
     պարզաբանել լեզու- միտք-երևակայություն-ոճ հարաբերակցությունը,
     լուսաբանել հասկացական կառույցների դերը խոսքային հաղորդակցական գործընթացում:
  • 1.5. Կորպուսային լեզվաբանության հիմնահարցեր
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ Չուբարյան Աստղիկ Էդուարդի, բանասիրական գիտությունների
    թեկնածու, դոցենտ (անգլիական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ներկայացնել կորպուսային լեզվաբանության առաջացման պատմությունը,
     լուսաբանել կորպուսային լեզվաբանության դրույթները,
     պարզաբանել կորպուսային լեզվաբանության տեղն ու դերը ժամանակակից լեզվաբանական գիտահետազոտական ուսումնասիրություններում:
  • 1.6. Լեզվագործաբանություն
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն, 2 կրեդիտ:
    Դասախոս՝ Գասպարյան Սեդա Քերոբի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    (անգլիական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել գործաբանական լեզվաբանության հիմնադրույթներին՝ շեշտը դնելով լեզվի և խոսքի հարաբերակցության գործաբանական հայեցակերպերի և խոսքային ակտերի քննության վրա, նաև լուսաբանել անգլերենի դասավանդման ժամանակակից մեթոդները, որոնց գործա-դրումը կնպաստի բանավոր և գրավոր խոսքի համապատասխան կիրառմանն ու մեկնաբանմանը:
  • 1.7. Լեզու, մշակույթ, հաղորդակցություն
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարությունյան
    Նարինե Լևոնի (մշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ձևավորել պատկերացումներ միջմշակութային հաղորդակցության և լեզվա-մշակութաբանության հիմնական հասկացությունների մասին,
     ծանոթացնել անգլոամերիկյան լեզվամշակույթի առանձնահատկություններին,
     հաղորդել և ուսուցանել տեսական գիտելիքներ լեզվական գիտակցության էթնո-մշակութային առանձնահատկությունների մասին,
     ուսումնասիրել մարդկային հաղորդակցման խնդիրները և միջմշակութային հաղոր-դակցման յուրահատկությունները:
  • 1.8. Էպիսեմոլոգիան գիտաֆանտաստիկ խոսքում
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ Մուրադյան Գայանե Հարությունի, բանասիրական գիտությունների
    թեկնածու, դոցենտ (անգլիական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ներկայացնել անգլո-ամերիկյան գիտաֆանտաստիկ գրականության համառոտ պատմությունն ու զարգացումը,
     պարզաբանել գիտականի և գեղարվեստականի հակադրամիասնության հենքի վրա կառուցված այս գրական դիսկուրսի ոճագործառական առանձնա-հատկությունները,
     Լուսաբանել գիտելիքի տեսության հիմնարար դերը տվյալ դիսկուրսում:
  • 1.9. Գենդեր և լեզու
  • ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ Կնյազյան Աննա Տարիելի, բանասիրական գիտությունների թեկնածու,
    դոցենտ (անգլիական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝  Ներկայացնել գենդերային հետազոտությունների տեսությունն ու մեթոդաբանությունը,
     Պարզաբանել տղամարդկանց ու կանանց աշխարհայացքի և արժեքների տարբերությունների ազդեցությունը հաղորդակցման վրա,  Լուսաբանել գենդերային տարբերությունները մասին խոսքում ( ձայնի որակ, արտասանություն, քերականություն, բառապաշար և այլն):
  • 1.10. Գնահատում և թեստավորում
    ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ Երզնկյան Ելենա Լևոնի, բանասիրական գիտությունների դոկտոր,
    պրոֆեսոր (անգլերենի թիվ 2 ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել գնահատման և թեստավորման հիմունքներին՝ դիտարկելով այն որպես ուսուցման և ուսումնառության անբաժանելի մաս, ներկայացնել թեստավորման և գնահատման սկզբունքները՝ շեշտը դնելով միջազգային փորձի վրա:

 

  • 2. Գերմաներեն
  • 2.1. Գերմաներենի բառագիտության հարցեր
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Առաքելյան Սուսաննա Ռազմիկի
    (գերմանական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ամփոփ ձևով անդրադառնալ գերմաներենի բառագիտության արդի խնդիրներին,
     բացահայտել հիշյալ խնդիրների էությունն ու նշանակությունը,
     ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ նոր մոտեցումներ:
  • 2.2. Ժամանակակից գերմանագիտական տեսությունները
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Գաբրիելյան Յուրիկ Միշայի (գերմանական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ծանոթացնել գերմանագիտության հիմնախնդիրներին,
     ներկայացնել գերմանագիտական ավանդական և ժամանակակից տեսությունների էությունը,
     բացահայտել արդի տեսությունների նպատակադրումները:

 

  • 3. Իսպաներեն
  • 3.1. Թարգմանաբանության արդի հանրամշակութաբանական տեսությունները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Բաղդասարյան Հասմիկ Գրիգորի
    (ռոմանական բանասիրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ներկայացնել արդի թարգմանաբանության զարգացման հիմնական միտումերը,
     թարգմանության մեթոդիկայի և տեխնիկայի արդի հիմնախնդիրները,
     թարգմանության` որպես երկլեզվյան միջմշակութային համատեքստում կատարվող բարդ խոսքային գործունեության հիմնական օրինաչափությունները:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ