Պատմություն

  • 1. Ազգագրական հետազոտություններ
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գաբրիելյան Մխիթար
    Ռազմիկի (հնագիտության և ազգագրության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ներկայացնել վերջին շուրջ երեք տասնամյակում ետխորհրդային տարածքում ազգագրական / ազգաբանական/ մարդաբանական գիտու-թյան զարգացման հիմնական ուղղությունները, փոխակերպումները, հետազոտական հիմնական ոլորտները, միջգիտակարգային համագործակցության շրջանակն ու հիմնական ուղղությունները: Առանձնակի կարևորվելու են կովկասյան տարածա-շրջանին ու կովկասյան ազգագրությանը, ինչպես նաև էթնիկ հակամարտություններին, ազգայնականությանը, էթնիկ ինքնությանն ու ինքնագիտակցությանը վերաբերող խնդիրները:
  • 2. Կովկասագիտության արդիական հիմնախնդիրները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարգարյան
    Հայրապետ Գևորգի,
    պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամյան Հենրիկ
    Մուշեղի (Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն)
    պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գաբրիելյան Մխիթար
    Ռազմիկի (հնագիտության և ազգագրության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է լուսաբանել տարածաշրջանի աշխարհագրական դիրքի, պատմական զարգացման, լեզվական, էթնոդավանական պատկերի յուրահատկություն-ները, տարածաշրջանային գործընթացների ընդհանրությունները և առանձնահատկու-թյունները, տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հնարավորու-թյունները և հեռանկարները։
  • 3. Հայաստանի երրորդ հանրապետությունը
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մինասյան Էդիկ
    Գարեգինի (հայոց պատմության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ներկայացնել Հայաստանի երրորդ և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ստեղծման նախադրյալները, անկախության հռչակման ու պետականության կայացման գործընթացը:
  • 4. Հայաստանի հնագիտական հուշարձանների պեղումները
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոսներ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Ավետիսյան Հայկ Գրիգորի
    պատմական գիտությունների թեկնածուներ
    Հակոբյան Հայկ Պիոնի, Գնունի Արտակ Վարդգեսի,
    Բոբոխյան Արսեն Ալեքսանդրի
    (հնագիտության և ազգագրության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ներկայացնել նյութական և հոգևոր մշակույթի զարգացման հիմնական օրինաչափությունները, ժամանակակից հայեցակարգերը, ինչպես նաև նշված ոլորտների հնագիտական նորագույն հայտնագործությունները:
  • 5. Հայկական սփյուռքի պատմություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք,1 կրեդիտ
    Դասախոս՝ պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Եղիազարյան Արման
    Սամվելի (սփյուռքագիտության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
     ծանոթացնել հայկական գաղթավայրերի պատմությանը՝ ձևավորումից մինչև Մեծ Եղեռնը (1915-1922 թթ.),
     ներկայացնել գաղթականության առաջացման պատճառները, գաղթականության հիմնական ուղիներն ու հանգրվանները,
     բացատրել գաղթի հետևանքները, դասակարգել ձեռքբերված արդյունքները և պարզաբանել դրանց նշանակությունը:
  • 6. Հայոց հնագույն պատմության նորահայտ էջեր
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Մովսիսյան Արտակ Երջանիկի (հայոց պատմության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Տալ Հայոց հնագույն պատմության ամբողջական դասընթացի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ,
     Ծանոթացնել Հայաստանի հնագույն պատմության հիմնական սկզբնաղբյուրներին և գիտական ուսումնասիրություններին:
     Տեղեկացնել Հին Հայաստանի պատմության նորահայտ էջերին:
  • 7. Հայոց նոր շրջանի ազատամարտը
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Բաբկենի
    Գրիգորյան (հայոց պատմության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է պարզաբանել Հայոց ազատամարտի գաղափարախոսական ակունքները, ներկայացնել դրա առանցքային հիմնախնդիրները, դասակարգել զինյալ պայքարի փուլերը, պայքարի ձևերի բազմազանությունը, հիմնավորել հայդուկային պայքարի դերը ազատամարտի տարբեր փուլերում, վերլուծել ազատամարտի ռազմավարությունը և մարտավարության մեջ տարբեր փուլերում կատարված փոփոխությունները, պարզաբանել ազատամարտը պայմանավորող ներքին ու արտաքին գործոնները, դրա զինման ու ֆինանսավորման խնդիրները:
  • 8. Հայ-ռուսական հարաբերություններ
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ՝ պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ
    Մինասյան Էդիկ Գարեգինի, Մարգարյան Հայրապետ Գևորգի,
    Աբրահամյան Հենրիկ Մուշեղի, Չոբանյան Պավել Աշոտի
    պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Գրիգորյան Հովիկ Բաբկենի (պատմության ֆակուլտետ)
    Ուսումնական մոդուլի նպատակն է լուսաբանել հայ-ռուսական հարաբերու-թյունների աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական նախադրյալները, հայ-ռուսական հարաբերությունների սերտացումը և Հայաստանի՝ Ռուսական կայսրության մեջ մտցվելու ընթացքն ու առանձնահատկությունները, Հայկական հարցում ռուսական քաղաքականության բնութագրական գծերը, հայ-ռուսական հարաբերությունների ներկան և տեսանելի ապագան։
  • 9. Հայրենիք-Սփյուռք առընչություններ
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Եղիազարյան Արման
    Սամվելի (սփյուռքագիտության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ներկայացնել Հայրենիք-Սփյուռք հարաբերու-թյունների ամբողջական համակարգը և քաղաքական ուղղությունները, պարզաբանել դրանց հիմնական շրջափուլերը:
  • 10. Հումանիտար մտքի էվոլյուցիան(անտիկ դարաշրջան, միջնադար, նոր և նորագույն ժամանակաշրջաններ)
    Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ` պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Մինասյան Լիլիթ Ռոբերտի
    պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Հովհաննիսյան Սմբատ Խանամիրի
    (համաշխարհային պատմության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ներկայացնել հումանիտար արտահայտչաձևերի և գիտակարգերի ձևավորումն ու զարգացումը անտիկ և միջնադարյան քաղաքակրթություններում՝ հասարակական համակեցության կերպափոխության համատեքստում,
     ի մի բերել հումանիտար առանձին գիտակարգերի՝ լեզվաբանություն, պատմա-գրություն, արվեստի տեսություն, պոետիկա, զարգացման հիմնական միտումները՝ վերհանելով ընդհանրություններն ու առանձնահատկությունները,
     դիտարկել հումանիտար գիտակարգերի առանձին ներկայացուցիչների հայացքները, տեսությունները, հայեցակարգերը,
     ներկայացնել նոր և նորագույն դարերի հումանիտար մտքի զարգացման ընթացքն ու միտումները,
     միմյանց համահարաբերակցել հումանիտար մտքի դրսևորման ու հասարակական կյանքի զանազան ոլորտներում կատարված արմատական տեղաշարժերը:
  • 11. Նախամաշտոցյան գիր և գրականություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, դոցենտ
    Մովսիսյան Արտակ Երջանիկի (հայոց պատմության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ուսումնասիրել նախամաշտոցյան Հայաստանում գրի ծագման և զարգացման պատմությունը: Այդ նպատակով նախ տրվում է նախագիտելիք գրի ծագման և զարգացման համընդհանուր օրինաչափությունների մասին, ապա ներկայացվում է գրի ծագման նախափուլը Հայկական լեռնաշխարհում, որից հետո` կայացած գրային համակարգերը: Դասընթացում ընդհանուր գծերով ներկայացվում են ոչ միայն բնիկ տեղական գրահամակարգերը, այլև օտար ծագում ունեցող, բայց մեր նախնիների կողմից ներմուծված և Հայաստանում կիրառվածները: Առանձին թեմայով ուսումնասիրվում են նաև օտարների կողմից նախամաշտոցյան Հայաստանում թողած արձանագրությունները, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են մեր երկրի հնագույն պատմության և մշակույթի ուսումնասիրության համար: Հատուկ քննարկվում է նաև նախամաշտոցյան դպրության ազդեցությունը Մաշտոցյան Ոսկեդարի վրա:
  • 12. Պատմության տեսություն
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Ստեփանյան Ալբերտ Անդրանիկի
    (համաշխարհային պատմության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ներկայացնել պատմության, պատմական աշխարհընկալման առանձնահատ-կությունները,
     բացահայտել պատմության հիմնարար հասկացությունները (ժամանակ, տարածություն, պատմական փաստ, պատճառականություն),
     ուրվագծել պատմության կիրարկելիության տեսական և գործնական հեռանկարները:
  • 13. Քաղաքակրթությունների պատմություն
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս` պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Հովհաննիսյան Սմբատ Խանամիրի
    (համաշխարհային պատմության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     վեր հանել պատմական գործընթացի բազմակերպումը, բարդությունն ու հակադրամիասնությունը, ըստ այդմ՝ քաղաքակրթական տարբեր տեսակների կազմավորման հիմնարար պատճառները,
     ցույց տալ մտակեցվածքների դերն ու նշանակությունը տարբեր քաղաքակրթությունների նյութական և հոգևոր մշակույթների համատեքստում,
     լուսաբանել առանձին հեղինակների և առանձին աշխատությունների նորարարությունները:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ