Փիլիսոփայություն

  • 1. Արդարության ժամանակակից հայեցակարգեր
  • Ժամաքանակը՝ 6 ժամ դասախոսություն, 4 ժամ գործնական, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտչյան Նաիրա Ժորայի (սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ներկայացնել արդարության վերաբերյալ ժամանակակից հայեցակարգերը,
     Բացահայտել դրանց տեսական ու գործնական նշանակությունը,
     Ներմուծել մասնագիտական նոր բառապաշար:
  • 2. Հայկական ինքնություն
  • Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն աշխատանք, 2 կրեդիտ
    Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Զաքարյան Սեյրան Արտուշայի,
    փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Սարգսյան Արմեն Աշոտի
    (սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ազգային ինքնության վերաբերյալ տեսական-հայեցակարգային ըմբռնումներին ծանոթացնելը:
     Հայոց ազգային ինքնության հարացույցները ներկայացնելը, դրանց ձևավորման և կառուցարկման, պահպանման, գործառման ու արդիականացման հետ կապված հիմնական մոտեցումներն ու խնդիրները ներկայացնելը:
     Ազգային մշակույթի և ազգային ինքնության կապի համատեքստում հայոց ազգային ինքնության ձևավորման, կառուցարկման և գործառնման բնութագրական գծերը լուսաբանելը:
     Հայկական և օտար աղբյուրների համատեքստում հայոց ազգային ինքնության բնորոշ գծերի կամ առանձնահատկությունների մասին մոտեցումները ներկայացնելը, հայոց ազգային ինքնության արդիականացման ուղղություններ ուրվագծելը և այլն:
  • 3. Մշակութային մարդաբանություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սողոմոնյան Գագիկ Արմենակի(սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
    Ունկնդիրներին ներկայացնել մշակութամարդաբանական փոխակերպումների տրամաբանությունը, բնութագրել մշակութային մարդաբանության խնդրակարգն ու զարգացման միտումները:
  • 4. Սոցիալական կառուցարկում
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Ղարագուլյան Արման Լիպարիտի(սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ներկայացնել սոցիալական կառուցարկման ժամանակակից հայեցակարգերը,
     Բացահայտել դրանց տեսական ու գործնական նշանակությունը և հասարակական կյանքի արդի իրողությունների սոցիալ-փիլիսոփայական հետազոտություններում նշված հայեցակարգերի ներուժը:
  • 5. Ցանցային հասարակություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ասիստենտ Յարալյան Կարինե Էդիկի (սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ներկայացնել այն կարևորագույն հիմնախնդիրները, որոնք կապված են տեղեկատվական քաղաքակրթության և, մասնավորապես, ցանցային հասարակության ձևավորման հետ: Մասնավորապես,
     Ցանցային հասարակության փիլիսոփայական հիմքերի պարզաբանումը:
     Վիրտուալ հաղորդակցման հիմնախնդիրների ներկայացումը:
     Ցանցային հասարակության սոցիոմշակութային իրավիճակի և դրա հետևանքների քննարկումը:
     Ձեռք բերված գիտելիքը պրակտիկ որոշումների հիմնավորման համար կիրառելու կարողության ձևավորումը:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ