Քաղաքագիտություն

  • 1. Ազգ և ազգայնականություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն,20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Մանուչարյան Հենզել Գերասիմի
    (քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ծանոթացնել ունկնդիրներին ազգի սահմանման սկզբունքներին,
     բացահայտել ազգի արտաքին քաղաքական կողմնորոշման և ինքնորոշման հիմնախնդիրները,
     ծանոթացնել հայոց ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին:
  • 2. Արդի կուսակցական համակարգերի առանձնահատկությունները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քեռյան Գարիկ Միշայի (քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Ներկայացնել արդի կուսակցական համակարգերի տիպերը,
     Բացահայտել քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարացման գործընթացում,
     Տրամադրել բավարար տեղեկատվություն զարգացած ժողովրդավարական երկրների կուսակցական համակարգերի մասին:
  • 3. Բանակցային տեխնոլոգիաներ
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Գալստյան Խաչիկ Սամվելի
    (քաղաքական գիտության և պատմության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ունկնդիրներին տալ գիտելիքներ բանակցությունների տեսական և գործընթացային հիմնահարցերի վերաբերյալ,
     բացահայտել բանակցությունների հիմնական օրինաչափություններն ու դրսևորման առանձնահատկությունները,
     կիրառական և խաղային տեխնոլոգիաների օգնությամբ ունկնդիրների մոտ ձևավորել բանակցային պրակտիկ հմտություններ:
  • 4. Համաշխարհային քաղաքական գործընթացների վերլուծություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք,
    1 կրեդիտ
    Դասախոս՝ քաղաքական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ակոպյան Ցոլակ
    Արամի (քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Բացահայտել համաշխարհային քաղաքականության էությունը, բնույթը և բազմազանությունը:
     Ծանոթանալ համաշխարհային քաղաքականության հիմնական սուբյեկտ-ներին, տնտեսական, քաղաքական-իրավական, մարդկային, տարածաշրջա-նային չափումներին և ժամանակակից աշխարհակարգին:
     Ծանոթանալ արդի համաշխարհային քաղաքականության առջև ծառացած հիմնական խնդիրներին:
  • 5. Հայ քաղաքական միտքը արևմտյան քաղաքական ուսումնասիրությունների համակարգում
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք,
    1 կրեդիտ
    Դասախոս՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Մանուչարյան Հենզել Գերասիմի
    (քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     ծանոթացնել ունկնդիրներին հայ քաղաքական մտքի պատմության, զարգացման հիմնական փուլերին,
     բացահայտել հայ քաղաքական մտքի զարգացման կապերը արևմտյան քաղաքական մտքի հետ,
     ճշտել հայոց տեղն ու դերը արևմտյան քաղաքական ուսմունքների համակարգում:
  • 6. Հանրային դիվանագիտություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանյան Աշոտ
    Սամվելի (քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել՝
     միջազգային հարաբերություններում և արտաքին քաղաքականության ոլորտներում հանրային դիվանագիտության և քաղաքացիավարական գործընկերության հիմնական հայեցակարգերին,
     հանրային դիվանագիտության միջազգային փորձին՝ պարզաբանելով համաշխարհային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության հիմնական սկզբունքները:
  • 7. ՀՀ քաղաքական համակարգը. Կատաարելագործման միտումները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ քաղաքական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ակոպյան Ցոլակ
    Արամի (քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Բացահայտել ՀՀ քաղաքական համակարգի էությունը:
     Բացահայտել քաղաքական համակարգի ինստիտուտների տեղն ու դերը ՀՀ քաղաքական համակարգում:
     Բացահայտել քաղաքական համակարգի զարգացման փուլերը:
  • 8. Սոցիալական գործընկերություն
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք,1 կրեդիտ
    Դասախոս՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանյան Աշոտ
    Սամվելի (քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ծանոթացնել ունկնդիրներին՝
     սոցիալական գործընկերության ներպետական և միջազգային ընթացակարգերին,
     սոցիալական գործընկերության մոդելներին,
     սոցիալական կոնֆլիկտների կարգավորման ոլորտում սոցիալական գործընկերության և սոցիալական պատասխանատվության գործառման տեխնոլոգիաներին ու գործիքներին:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ