Ռուսաց լեզու և գրականություն

  • 1. Ռուս գրականության հիմնահարցեր
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ` բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
    Այվազյան Մարիամ Ղազարի
    բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Հակոբյան Լևոն Գեորգիի
    (ռուս գրականության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
    «Ակադեմիական դպրոցները ռուս գրականագիտության մեջ» թեմայով՝
    • ներկայացնել ունկնդիրներին Դիցաբանական, Պատմամշակութային, Պատմահամեմատական և Հոգեբանական դպրոցների ընդհանուր բնութագիրը,
    • համառոտ բնութագրել 19-րդ դարի առաջատար ռուս գրականագետների հայեցակարգերը:
    «Ժանր և գրական ուղղություն» թեմայով՝
    • տալ ունկնդիրներին խորացված գիտելիքներ գրական ժանրերի մասին, ինչպես նաև ժանրի փոխակերպումների՝ պայմանավորած տվյալ գրական ուղղության գաղափարական և գեղարվեստական առանձնահատկություններով,
    • դիտարկել գրական ուղղություններն իրենց ժանրային նախապատվությունների տեսանկյունից,
    • ներկայացնել ռուս գրականության պատմությունը այս երկու հիմնարար տեսական կոնցեպտների դիտանկյունից
  • 2. Ռուսերենի քերականության մատուցման մեթոդներն ու ձևերը
  • Ժամաքանակը` 8 ժամ դասախոսություն, 2 ժամ գործնական, 20 ժամ ինքնուրույն
    աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսներ` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    Հարությունյան Վերոնիկա Նիկիտայի
    (ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն)
    բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լալայան Սուսաննա Ավագի
    բանասիրական գիտությունների թեկնածու, ասիստենտ Զոլյան Լիլիթ Ռոբերտի
    (ռուսաց լեզվի ամբիոն (հումանիտար ֆակուլտետների համար))
    Դասընթացի նպատակն է ունկնդիր դասախոսներին տեղեկացնել ռուսերենի քերականության մատուցման ձևերի և մեթոդների մասին` շեշտը դնելով դասավանդման ժամանակակից մեթոդների վրա:

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ