Տնտեսագիտություն

  • 1. Արժույթային քաղաքականության հիմունքներ
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գաբրիելյան Արման Գառնիկի
    (միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն)
    Դասընթացի նպատակն է ունկնդիրների մոտ ձևավորել անհրաժեշտ տեսական գիտելիքներ և վերլուծական հմտություններ՝ արժութային քաղաքականության արդյունավետությունը և մակրոտնտեսական փոփոխականների վրա ազդեցությունը գնահատելու համար:
  • 2. <<Մրցակցության>> այլընտրանքները անցումային տնտեսություններում
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գալստյան Գագիկ Սերգեյի
    (տեսական և ընդհանուր տնտեսագիտության ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Օժանդակել ունկնդիրների մոտ ժամանակակից տնտեսությունների արդյունավետ կենսագործունեության ու ձախողումների մեխանիզմների և պատճառների բովանդակության մասին իրատեսական պատկերացումների ձևավորմանը։
     Ներկայացնել յուրահատուկ տեսական մոդել անցումային վիճակում գտնվող ՀՀ տնտեսության կացության վերլուծության համար։
  • 3. Մրցակցային առավելությունների դրսևորումները
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
    Հովհաննիսյան Հասմիկ Վաղինակի
    (միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն)
    Դասընթացի նպատակն է՝
     Քննարկել Մ.Պորտերի մրցակցային առավելության տեսության սկզբունքները և դրա արդի մեկնաբանությունները,
     Ներկայացնել մրցակցային առավելությունը հաշվարկող հիմնական ցուցանիշները,
     Քննարկել համաշխարհային տնտեսությունում վերջին տասնամյակի ընթացքում մրցակցային առավելությունը բարձրացրած մի շարք երկրների փորձը,
     Գնահատել ՀՀ մրցակցային առավելությունները և դրանց բարելավման հավանական ուղիները:
  • 4. Տնտեսական վերափոխումների և սահմանադրականության հիմնահարցեր
  • Ժամաքանակը՝ 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սարգսյան Հայկ Լևոնի
    (տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան)
    Ուսումնական մոդուլի նպատակն է դասախոսներին ներկայացնել տնտեսական վերափոխումների և սահմանադրականության որոշ կարևոր հիմնահարցերի ժամանակակից մոտեցումները (ինչպիսիք են սահմանադրական տնտեսագիտության դիտարկումը որպես միջմասնագիտական հիմնախնդիր, սահմանադրական քաղաքատնտեսության էությունն ու առանձնահատկությունները, սեփականության իրավունքի դիտարկումը որպես տնտեսագիտական և իրավագիտական կատեգորիա, ՀՀ-ում սահմանադրականության գնահատման, մոնիթորինգի և կառավարման հիմնախնդիրները):

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ