Ժուռնալիստիկա

  • 1. Գիտահետազոտական աշխատանքի մեթոդիկա
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսները՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարտիրոսյան
    Նաղաշ Նարինբեկի,
    բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոսյան
    Դավիթ Վլադիմիրի
    (ժուռնալիստիկայի ֆակուլտետ)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ունկնդրին ծանոթացնել՝
    • հումանիտար հետազոտություններ կատարելու մեթոդաբանությանը,
    • գիտական աշխատանքի նախապատրաստվելու և նրա ընթացքի հիմնական սկզբունքներին,
    • հետազոտության մեջ հիմնախնդիրների առաջադրման և ուսումնասիրության կոնկրետ քայլերին:
  • 2. Հանրային կապերը գործարար ոլորտում
  • Ժամաքանակը` 6 ժամ դասախոսություն, 4 ժամ գործնական աշխատանք, 1 կրեդիտ
    20 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոսը՝ Զարուհի Բարսեղյան (Հայկական Փի Ար Ասոցիացիա)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ներկայացնել գործարար ոլորտում հանրային կապերի առանձնահատկությունները, կիրառվող նորագույն տեխնոլոգիաները և գործիքները, մասնավորապես կրթական նախագծերը իբրև PR գործիք դիտարկելու/կիրառելու միտումը:
  • 3. Մեդիայի հետազոտության մեթոդներ
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոսը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
    Բայադյան Հրաչիկ Լադիկի
    (ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ունկնդրին ներկայացնել՝
     մեդիայի ժամանակակից տեսությունները,
     մեդիայի հետազոտության տիրույթի ձևավորման պատմությունը և հետազոտության հիմնական մեթոդները,
     մեդիայի հետազոտության մի քանի նշանակալի օրինակներ:
  • 4. Տեղեկատվական պատերազմ և անվտանգություն
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք
    Դասախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Ալավերդյան Դավիթ Հրայրի
    (ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է՝
    • բացատրել ունկնդիրներին տեղեկատվական պատերազմի էությունը,
    • ներկայացնել տեղեկատվական անվտանգության հիմունքները, ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի հիմնական սկզբունքները,
    • պարզաբանել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական տեղեկատվական պատերազմ-ների ընթացիկ հարցերը:
  • 5. Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներ և հասարակություն
  • Ժամաքանակը` 10 ժամ դասախոսություն, 20 ժամ ինքնուրույն աշխատանք, 1 կրեդիտ
    Դասախոս՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, աիստենտ
    Բայադյան Հրաչիկ Լադիկի
    (ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն)
    Ուսումնական մոդուլի նպատակն է ունկնդրին տեղեկացնել՝
     ժամանակակից տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային նշանակություն- ների մասին ընդհանրապես և նվազ զարգացած երկրներում մասնավորապես,
     արդի դարաշրջանում տեխնոլոգիական զարգացման և ուղեկից գաղափարների (առաջընթաց, վերահսկողություն և այլն) համատեքստի մասին, որում ձևավորվել են ժամանակակից տեխնոլոգիաները և դրանց կիրառությունները,
     հաղորդակցության հին ու նոր եղանակների փոխհարաբերության մասին։

Հեղինակներ`

Ժամաքանակը և կրեդիտները`

Մասնակցության հայտ