PRINTeL ուսանողների համար.

Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության նախաձեռնությամբ 2021 թ. սեպտեմբերի 16-ին դասախոս Սերոբ Խաչատրյանը վարչության կողմից իրականացվող PRINTeL նախագծով կահավորված թիվ 335 լսարանում պատմության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց նորարարական մեթոդով ուսուցանվող «Ակտիվ ուսուցում ,,շրջված լսարանում,,» դասընթացը:
Ուսանողները հավանեցին այն գաղափարը, որ կարող են դասընթացը յուրացնել լսարանում՝ դասախոսի աջակցությամբ: Մանավանդ եթե դասախոսն էլ ԵՊՀ 2021 թ. դասավանդման գերազանցության մրցանակակիրն է: