Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղծառայողների վերապատրաստում

Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը սույն թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացնելու է  ՀՀ ԲՏԱ նախարարության քաղծառայողների վերապատրաստումներ հետևյալ թեմաներով՝ «Իրավական գրագիտություն», «Կառավարման արդի հիմնախնդիրներ», «ՀՀ միջազգային ինտեգրացում և անվտանգություն. նոր մարտահրավերներ», «Տեղեկատվական հակամարտությունը և անվտանգությունը ժամանակակից հասարակական գործընթացներում» և «Տվյալների պահոց»։