Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը շարունակում է իրականացնել ՀՀ քաղծառայողների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Դեկտեմբեր ամսին իրականացվել են «Ծառայողական քննության վարման առանձնահատկությունները», «Աշխատանքի կատարողականի գնահատում», «Ռիսկերի կառավարում», «Մրցույթի հարցազրույցի փուլը վարելու համար հանձնաժողովի անդամների հմտությունների բարձրացում», «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենսդրական փոփոխություններ», «Էկոլոգիական հիմնախնդիրները ՀՀ-ում» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի պարզաբանում» թեմաներով մասնագիտական վերապատրաստումներ։