
Գործնական հոգեբանություն
Երևանի պետական համալսարանը հոգեբանության մեջ մասնագիտանալ ցանկացողներին հրավիրում է մասնակցելու ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի կողմից կազմակերպվող 1-ամյա մասնագիտական վերապատրաստման դասընթացին «Գործնական հոգեբանություն» ծրագրով
Վերապատրաստման դասընթացը վարում են Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի ու հոգեբանական կենտրոնների լավագույն մասնագետներ։
Վերապատրաստող մասնագետներ.
- ♦ Ավանեսյան Հրանտ Միքայելի -հգդ, պրոֆեսոր
- ♦ Նաղդյան Ռուբեն Միքայելի – հգդ, պրոֆեսոր
- ♦ Պապոյան Վարդուհի Ռոբերտի – հգթ, պրոֆեսոր
- ♦ Խաչատրյան Նարինե Գագիկի – հգթ, դոցենտ
- ♦ Գասպարյան Խաչատուր Վլադիմիրի – հգթ, դոցենտ
- ♦ Պետրոսյան Լաուրա Համբարձումի – հգթ, դոցենտ
- ♦ Ղազարյան Գայանե Հակոբի – հգթ, դոցենտ
- ♦ Հարությունյան Նարինե Ասքանազի – հգթ, դոցենտ
- ♦ Սարգսյան Դիանա Յուրիկի – հգթ, ասիստենտ
- ♦ Գալստյան Ալինա Սոխակի – դասախոս
- ♦ Թադևոսյան Գագիկ Պավելի –դասախոս
Ովքեր կարող են դիմել՝
«Գործնական հոգեբանություն» դասընթացը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար, ովքեր դասընթացը բարեհաջող ավարտելուց հետո կստանան պետական նմուշի ավարտական փաստաթուղթ՝ վկայական։
Նրանք, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, կարող են մասնակցել վերապատրաստմանը որպես ազատ ունկնդիր և ստանալ հավաստագիր։
Դասընթացի տևողությունը.
«Գործնական հոգեբանություն» դասընթացն իրականացվում է երկու փուլով։
Ընդհանուր առմամբ դասընթացը բաղկացած է շուրջ 400 լսարանային ժամից (շաբաթական 12-ժամյա ռեժիմով)։ Ուսումնառության ընթացքում ունկնդիրներն անցնում են 1-ամսյա պրակտիկա մասնագիտական հաստատություններում։ Դասընթացի առաջին փուլն ավարտվում է «Հոգեբանության հիմունքներ» առարկայի քննությամբ, դասավանդվող մյուս առարկաներից հանձնում են ստուգարքներ, իսկ երկրորդ փուլն՝ ավարտական աշխատանքի պաշտպանությամբ։
Դասընթացի ակնկալվող ժամանակահատվածը
♦ Դասընթացի առաջին փուլը 2022թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր
♦ Դասընթացի երկրորդ փուլը – 2023թ. փետրվարից մինչև հունիս
Դասընթացը կարող է կազմակերպվել նաև ավելի շուտ, եթե գրանցված լինեն բավարար թվով ունկնդիրներ:
Ուսման վարձը
♦ Ուսման ընդհանուր վարձը 300 000 դրամ է. յուրաքանչյուր փուլի համար
150 000 դրամ։
«Գործնական հոգեբանություն» մասնագիտությամբ վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնական պլան
Փուլ I
1. Ներածություն (հոգեբանության արդի հիմնախնդիրները) և հոգեբանության հիմունքներ (քննություն)
2. Անձի հոգեբանություն
3. Հոգեախտորոշում
4. Սոցիալական հոգեբանություն
5. Զարգացման հոգեբանություն
6. Հոգեբանական անհատական և խմբային խորհրդատվություն. ժամանակակից մոտեցումներ
Փուլ II
1. Բժշկական հոգեբանություն և հոգեթերապիա
2. Գիտակցության կառավարման կիրառական մեթոդներ
3. Հոգեբանական անհատական և խմբային խորհրդատվություն. գործնական մոտեցումներ
4. Հոգեվերլուծություն
5. Հեքիաթաթերապիա
6. Ինքնակարգավորման թրեյնինգներ
7. Մասնագիտական (նախադիպլոմային) պրակտիկա
8. Ավարտական աշխատանքի պաշտպանություն