Դասախոսների որակավորման բարձրացման ծրագրի կրթական կառուցամասերը

Դասախոսների որակավորման բարձրացման ծրագրի կրթական կառուցամասը ներառում է հետևյալ 5 կրթամասերը՝

ընդհանուր,

մանկավարժական-հոգեբանական, 

մասնագիտական պատրաստություն,

ընդհանուր կամընտրական դասընթացներ,

ՈԲ այլ ձևեր:

Առաջին երեք կրթամասերն ունեն 2-ական բաղադրիչ՝ պարտադիր և կամընտրական, իսկ վերջին երկու կրթամասերն ընդգրկում են միայն կամընտրական դասընթացներ:

 

Պարտադիր դասընթացներ

Սահմանված են երեք պարտադիր դասընթացներ՝

Մասնագիտության արդի հիմնախնդիրները (2 կրեդիտ)՝ բոլոր ունկնդիրների համար,

Անգլերեն (3 կրեդիտ)՝ իմացության պահանջվող բարձրագույն մակարդակը (մասնագետները՝ C2, ոչ մասնագետները՝ C1)  չունեցողների համար,

Դասավանդման, ուսումնառության և գնահատման հիմունքները (1 կրեդիտ)՝ սկսնակ (մինչև 5 տարվա ստաժ ունեցող) դասախոսների համար:

Կամընտրական դասընթացներ

Կամընտրական դասընթացները, որոնց աշխատածավալները սահմանափակված չեն, ունկնդրին ներկայացվում են յուրաքանչյուր ուսումնական կիսամյակ՝ ընտրության հնարավորություն տալով դասախոսին: Կամընտրական դասընթացների ցանկը պարբերաբար նորացվում է՝ հաշվի առնելով համալսարանի, ֆակուլտետների և դասախոսների լրացուցիչ պահանջները: