Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ

     Հարգելի՛  դասախոսներ

     ԵՊՀ գիտխորհրդի  2019թ. փետրվարի 21-ի որոշմամբ  ԵՊՀ դասախոսների որակավորման բարձրացման  գործող ծրագրում (2016-2021թթ.) կատարվել են փոփոխություններ:

        1. Կրթական կառուցամասում ներմուծվել է «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլը, որն ընդգրկում է հետևյալ 5 դասընթացները (1-ական կրեդիտ ծավալով).

  1.    Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում,
  2.    Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝  մոբայլ ուսումնառություն և խաղայնացում, 
  3.    Տեսանյութերը որպես դասավանդման գործիք,
  4.    Ակտիվ ուսուցում «շրջված դասարանում»,
  5.    Համակցված դասավանդում և ուսուցում:
  6.  

     Մի շարք դասընթացների յուրացումը տարբերակվել է սկսնակ և փորձառու դասախոսների համար.

         2. Մի շարք դասընթացների յուրացումը տարբերակվել է սկսնակ և փորձառու դասախոսների համար

 Սկսնակ դասախոսների համար՝  

ի թիվս հենքային ծրագրում ընդգրկվածների՝  պարտադիր են դարձել նաև հետևյալ դասընթացները՝

  •    Առցանց ուսուցման տեխնոլոգիաներ (3 կրեդիտ),
  •    Ակտիվ ուսուցում «շրջված դասարանում» (1 կրեդիտ),
  •    Համակցված դասավանդում և ուսուցում (1 կրեդիտ):

Հենքային ծրագրի «Դասավանդման, ուսումնառության և գնահատման հիմունքները» պարտադիր դասընթացի ծավալը կրճատվել է մինչև 1 կրեդիտ (նախատեսված 2-ի փոխարեն)՝  համահունչ դարձնելով ներդրված նոր դասընթացների բովանդակությանը:

Փորձառու դասախոսների համար`

  1. «Ուսուցման փորձարարական մեթոդներ» մոդուլից 2 դասընթաց կամընտրական են 2019-2021թթ.,  իսկ 2021-2026թթ. վերապատրաստման նոր ծրագրում՝  պարտադիր: