Ընդհանուր կամընտրական դասընթացներ

Հայոց հատուկ անունների ստուգաբանության պատմությունից

Դասընթացի նպատակները՝
Արդի հայագիտության դիրքերից բացահայտել հայկական իրականության մեջ գործառող և մեզ բնութագրող հատուկ անունների իմաստային դաշտերը,
վեր հանել դրանց ընկալման տարժամանակյա բովանդակությունը, հայոց հատուկ անունների ստուգաբանության պատմության վերաբերյալ հիմնական գիտելիքներ

Դասական լեզուներ՝ հին հունարեն

Դասընթացի նպատակն է ունկնդիրներին ներկայացնել հին հունարենի քերականությունը, հին հունարենի և գրաբարի տիպաբանական առնչությունները, կատարել որոշ տեքստաբանական ուսումնասիրություններ՝ պարզելու հին հունարենի ազդեցությունը գրաբարի քերականական և իմաստաբանական կառույցների վրա

Իսպաներեն

Իսպաներեն A1-A2
Դասընթացի նպատակն է՝
ունկնդրի մոտ ձևավորել տարրական հաղորդակցության համար անհրաժեշտ բանավոր և գրավոր խոսքի ունակություններ,
ձևավորել և զարգացնել ուղղախոսական և ուղղագրական հմտություններ,
ձևավորել տեքստի հետ ինքնուրույն աշխատելու, ազատ հաղորդակցվելու և գրականությունից

Հայոց հին պատմության արդի հիմնախնդիրները

Դասընթացի նպատակն է՝
Տալ Հայոց հին պատմության ամբողջական դասընթացի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ,
Ծանոթացնել Հին Հայաստանի պատմության հիմնական սկզբնաղբյուրներին և գիտական ուսումնասիրություններին,
Տեղեկացնել Հին Հայաստանի պատմության նորահայտ էջերին

Ժուռնալիստիկա

1.Գլոբալ մեդիա և զանգվածային մշակույթ
Դասընթացի նպատակն է՝
Մշակութային գլոբալացման քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական կողմերին,
Մեդիայի և իշխանության (լայն իմաստով) փոխհարաբերություններին,
Ազգային ինքնության վրա զանգվածային մշակույթի թողած ազդեցության մասին ժամանակակից վերլուծություններին…

 

Իրավագիտություն

1.Իրավունքի հիմունքները (ըստ մասնագիտության
առանձնահատկությունների)
Ժամաքանակը՝ 20 ժամ դասախոսություն, 40 ժամ ինքնուրույն պարապմունք, 2 կրեդիտ
Ուսումնական մոդուլի նպատակն է՝

սովորեցնել հասարակական կյանքի տարբեր ոլորտների օրենսդրական կարգավորման հիմունքները,
ստացած իրավական գիտելիքները…

Գլոբալացում և ինքնություն

Դասընթացի նպատակն է ձևավորել կայուն գիտելիքներ գլոբալացման և ինքնության փոխհարաբերությունների վերաբերյալ, ներկայացնել հայ մշակույթի ավանդական համալիրների և ժամանակակից մշակութային գործընթացների փոխհարա-բերությունները…

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Դասընթացի նպատակն է՝
Ունկնդիրներին ծանոթացնել՝
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցվածքային-գործառական առանձնահատկություններին,
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության միջազգային փորձին,
հետխորհրդային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների…

Ժամանակակից իսլամագիտության խնդիրները

Դասընթացի նպատակն է՝
ներկայացնել “իսլամական աշխարհ” հասկացությունը, վերլուծել, ցույց տալ այն գործընթացները, որոնք ազդել են վերջինիս քայքայման վրա,
դասակարգել և վերլուծել սուննիական իսլամի ներսում տեղի ունեցող իրողությունները, ներկայացնել առաջարկվող մոտեցումները,
քննարկել ներկայումս դրսևորվող…

Միջնադարյան հասարակություն. Արևմուտք և Արևելք

Դասընթացի նպատակն է՝
Ներկայացնել քաղաքը որպես առանձնահատուկ սոցիալ-մշակութային ունիվերսում:
Ներկայացնել արևելյան և արևմտյան քաղաքների ձևավորման առանձնահատկությունները:
 Ցույց տալ, թե ինչպես են սկզբունքային մշակութային առանձնահատկություն-ները անդրադառնում քաղաքակրթական նորմերի և ինստիտուտների…

Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

Ուսումնական մոդուլի նպատակն է ՝
Ունկնդիրների մոտ ձևավորել համակարգված գիտելիքներ հաղորդակցման տարբեր ձևերի իմացաբանական, մեթոդաբանական առանձնահատկությունների, արարողակարգային, տրամաբանական և արտատրամաբանական կողմերի վերաբերյալ:
Զարգացնել արդյունավետ հաղորդակցվելու, տարակարծություններ…

Առցանց ուսուցման տեխնոլոգիաներ

Դասընթացի նպատակն է
 Ծանոթացնել առցանց ուսուցման տեխնոլոգիաններին, որոնք այլընտրանք են դասական լսարանային ուսուցման տարբերակին։
Դիտարկել ուսուցման կառավարման համակարգը ինչպես առցանց դասընթացի գործառույթների կառավարման, այնպես էլ, որպես լրացական միջոց դեմ առ դեմ ավադական լսարանային դասավանդման…

Հեռավար ուսուցման համակարգեր

Դասընթացի նպատակն է ծանոթացնել հեռավար ուսուցման համակարգերին և ուսուցման կազմակերպմանը.
ուսումնասիրել հեռավար ուսուցման միջոցները և կազմակերպման ձևերը,
 ուսումնասիրել հեռավար ուսուցման տեխնոլոգիաները,
 ուսումնասիրել ուսուցման գործընթացի ղեկավարման ստանդատ միջոցները, սկզբունքները,
 պատրաստել…

Գիտական մտքի էվոլյուցիան

Սույն մոդուլի նպատակը գիտության պատմության (15-21-րդ դարեր) ամբողջականության ու էվոլյուցիայի ուրվագծերը պատկերացնելն է:…

Կյանքի ֆիզիկա

Ուսումնական մոդուլի նպատակն է՝
 Հումանիտար մասնագետներին տալ սկզբունքային ֆիզիկական հասկացությունները և օրինաչափությունները, որոնք կիրառելի են կենդանի համակարգի նկատմամբ:
 Բնագետներին ցույց տալ, որ ֆիզիկայի օրենքները և երևույթները կիրառելի են կենսաբանական համակարգերի նկատմամբ…

Աբեղյանի քերականության տրամաբանական հիմքերը

Սույն մոդուլի նպատակը հայերենի սինքրոն քերականության տրամաբանական կառուցվածքն ու ուրվագծերը պատկերացնելն է՝ Մանուկ Աբեղյանի գիտական քերա-կանության օրինակով:…

Կարդալ ավելին

Առողջագիտության հիմունքներ

Ուսումնական մոդուլի նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել առողջագիտության արդի հիմնահարցերին՝ «Առողջություն» եզրույթի ԱՀԿ սահմանմանը, առողջության վրա ազդող գործոններին, առողջ ապրելակերպի կանոններին, ճիշտ սննդառության սկզբունքներին…

Ժամանակակից հայ ինքնության հարցեր

Դասընթացի նպատակն է՝
ձևավորել կայուն գիտելիքներ <<ինքնություն>> եզրի, հայ և այլ ժողովուրդների ինքնության շուրջ ծավալվող ժամանակակից դիսկուրսի վերաբերյալ,
 քննարկել ինքնության և ազգայնականության հետ առնչվող տարբեր հարցեր,
 լուսաբանել ժամանակակից հայ ինքնության…

Լեզուների ուսումնասիրության արդի խնդիրները

Դասընթացի նպատակն է՝
 ունկնդիրներին ծանոթացնել լեզուների ուսումնասիրության նոր բնագավառներին,
 ներկայացնել արդի համապատասխան տեսությունների էությունը,
 բացահայտել առկա մեթոդաբանական խնդիրները…

Տեղեկատվական հակամարտություն և անվտանգություն

Դասընթացի նպատակն է՝
 բացատրել ունկնդիրներին տեղեկատվական պատերազմի էությունը,
 ներկայացնել տեղեկատվական անվտանգության հիմունքները, ՀՀ տեղեկատվա-կան անվտանգության հայեցակարգի հիմնական սկզբունքները,
 պարզաբանել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական տեղեկատվական պատերազմների ընթացիկ…