ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի Շրջանավարտների միության նպատակն է ոգևորել և խրախուսել մեր ուսանողներին ՝ հնարավորություն տալով շփվել արդեն մեծ հաջողությունների հասած շրջանավարտների հետ և տալ արտահամալսարանական գիտելիքներ անվանի գիտնականների կողմից։ Որպես նորաստեղծ կառույց՝ մենք պատրաստ ենք համագործակցելու և սիրով կընդունենք ձեր գաղափարները։
Շրջանավարտների միության նախագահ՝ Մարիամ Կոծինյան
էլ. հասցե՝ ysubiotech.alumni@gmail.com
Հեռ.՝+374-60-710-885
Շրջանավարտների միությաննն անդամակցելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևանմուշը։
Աշխեն Մխիթարյան
2016 թվականի շրջանավարտ է։ Մասնակցել է մի շարք start-up մրցույթների (GCIP,Climate Launchpad), որտեղ թիմի հետ ունեցել է հաջողություններ։Դեռ բակալավրիատում ուսումնառության ընթացքում աշխատել է Technology and Science Dynamics ընկերության Biotech թիմում՝ որպես R&D հետազոտող։ Հետագայում աշխատել է FMD K&L Europe ընկերությունում՝ որպես դեղերի գրանցման և վերահսկման մասնագետ։ 2017 թվականից աշխատել է Instigate Design ընկերությունում՝ որպես կենսաինֆորմատիկ։ Այժմ ծավալում է գործունեությունը տեղական Այթի ընկերությունների տարբեր բիոթեք նախագծերում` սկսած դեղերի կլինիկական հետազոտությունների վերլուծություններից մինչև գենետիկական գիտադատաքննչական ծրագրերի մշակում։
«Մաղթում եմ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնին շարունակել հաղթահարել դժվարությունները և ունենալ բազում ձեռքբերումներ»։
Գայանե Հայրապետյան
2016 թվականի շրջանավարտներից է։ Բակալավրիատից հետո ուսումնառությունը շարունակել է Ֆրանսիայում՝ ստանալով Սննդի ֆիզիկաքիմիա մագիստրոսի որակավորում: Ներկայումս համատեղ ապսիրանտուրա է իրականացնում Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի և ԵՊՀ-ի միջև, նպատակը գինու թափոններից օգտակար նյութեր անջատելն է ”green chemistry” մեթոդների օգտագործմամբ։
<<Լինելով այդ ամբիոնի շրջանավարտ կարող եմ հավաստել որ այդտեղ ուսանողը հնարավորություն ունի ձեռք բերելու ոչ միայն տեսական, այլ նաեւ փորձնական գիտելինքներ՝ հաջողակ գիտնականների աջակցության ներքո։ Մաղթում եմ կոնտրոնին նորանոր հաջողություններ գիտության ասպարեզում ։>>
Կարինե Նավասարդյան
2018 թվականի շրջանավարտ է։ Բակալվրի որակավորումը ստանալուց հետո աշխատել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի։ Այժմ աշխատում է «Թամարա» կաթնամթերքի գործարանի քիմիական լաբորատորիայում։
«Մեր մասնագիտությունը հաճախ անվանում են դարի մասնագիտություն, օրեցօր զարգացող այս մասնագիտությունը թույլ կտա բացահայտել կենսաքիմիական բազում գործընթացներ, որոնք ընթանում են թե՛ կենադնի օրգանիզմներում, թե՛ մեր շրջապատում։ Այս մասնագիտության տեր մարդիկ ուղղակի հրաշագործներ են։ Եվ ուրեմն, եթե ուզում ես քեզ զգալ հրաշագործ, ապա այս ոլորտը հենց քեզ համար է»։
Բելլա Հակոբյան
2020 թվականի շրջանավարտներից է։ 2018 թվականին ստանալով բակալավրիատի որակավորում՝ ընդունվել է մագիստրատուրա կիրառական մանրէաբանություն մագիստրոսական ծրագրով։ 2019 թվականից աշխատում է «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ»-ում որպես մանրէաբան:
«Վստահ եմ, որ կենտրոնը դեռ ծաղկուն շրջաններ ապրելու է։ Շնորհակալ եմ տրված գիտելիքների, փորձի և ընկերների համար»։
Գայանե Միկոյան
2019 թվականի շրջանավարտ է։ Բակալավրի որակավորումը ստանալուց հետո աշխատել է International Pepsi Cola Bottler ընկերությունում՝ որպես մանրէաբան։ Այժմ «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագրի ուսանող է։
«Կենտրոնին ցանկանում եմ բանիմաց ուսանողներ, բազում գիտական աշխատանքներ և համագործակցություններ ինչպես Հայասատնի, այնպես էլ արտերկրի գիտական կազմակերպությունների հետ, որը կնպաստի ուսանողների պրակտիկ զարգացմանը։»
Հռիփսիմե Պետրոսյան
2019 թվականի շրջանավարտ է։ Ուսումնառությունը ավարտելուց հետո անցել է աշխատանքի «Կենսաբանություն» գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես լաբորանտ: Այժմ աշխատում է “Էյ Ընդ Էմ Ռեյր” ՍՊԸ ընկերությունում, որպես մանրէաբան։ Միաժամանակ շարունակում է կրթությունը կիրառական մանրէաբանություն մագիստրոսական ծրագրում։ Մասնակցել է ստարտափ ծրագրերի, ունենալով մեծ հաջողություններ։ Erasmus+, DAAD-ամառային լեզվի դասընթացների կրթաթոշակային ծրագրերի հաղթող է։
«Շնորհակալ եմ մասնագիտական մտածելակերպի զարգացման համար»։
Մարիամ Կոծինյան
2020 թվականի շրջանավարտներից է։ Ուսումնառության ընթացքում հետազոտական աշխատանք է իրականացրել Գերմանիայի Սաարլանդի համալսարանի Դեղագիտության ֆակուլտետի օրգանական քիմիայի լաբորատորիայում, Erasmus + կրթաթոշակի շրջանակներում։ Բակալավրի որակավորում ստանալուց հետո անցել է աշխատանքի ClinChoice LLC ընկերությունում՝ որպես դեղերի կանոնակարգման մասնագետ։
«Ուսումնառության ժամանակ ստացած գիտելիքը պետք է ծառայի ըստ նպատակի և նպաստի անձի զարգացմանը և ինքնաճանաչմանը:Ինձ համար կենտրոնը ունեցել է մեծ դեր այդ ամենում, և վստահ եմ, որ դեռ շատ ուսանողների համար այն շարունակելու է լինել հզոր ուղղորդող ուժ։»