Ուսումնական մոդուլի նպատակն է զարգացնել դասախոսների մանկավարժական և մեթոդական կոմպետենցիան. ծանոթացնել նրանց բարձրագույն դպրոցի պահանջներին, տեղեկացնել ուսուցման և գնահատման ժամանակակից ռազմավարություններին, տեխնոլոգիաներին, մեթոդներին, գծագրական դասակարգիչներին և հնարներին՝ շեշտադրելով ինքնուրույն աշխատանքի կազմակերպման, ինքնակրթության, գնահատ-ման և ինքնագնահատման մեթոդների ու ձևերի ուսուցման առաջնահերթությունը: Մոդուլը հիմնվում է եռաստիճան մոդելի վրա: Ըստ այդմ, ներմուծվում են ուսուցանվող մեթոդների տեսական հիմքերը: