2021թ. ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը ակտիվորեն կազմակերպել է պետական կառավարման մի քանի մարմինների քաղծառայողների վերապատրաստում

Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կողմից 2021թ. երկրորդ կիսամյակում իրականացվել են հետևյալ թեմաներով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ։ ♦ ՀՀ Սահմանադրություն, ♦ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք, ♦ Ծառայությունների մատուցում, ♦ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք, ♦ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, ♦ Տարածքային կառավարման մասին ՀՀ օրենք, ♦ Իրավական ակտերի նախապատրաստում, ♦ Ծառայողական…

Կարդալ ավելին

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը շարունակում է իրականացնել ՀՀ քաղծառայողների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Դեկտեմբեր ամսին իրականացվել են «Ծառայողական քննության վարման առանձնահատկությունները», «Աշխատանքի կատարողականի գնահատում», «Ռիսկերի կառավարում», «Մրցույթի հարցազրույցի փուլը վարելու համար հանձնաժողովի անդամների հմտությունների բարձրացում», «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենսդրական փոփոխություններ», «Էկոլոգիական հիմնախնդիրները ՀՀ-ում» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի պարզաբանում»…

Կարդալ ավելին

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղծառայողների վերապատրաստումներ.   Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը շարունակում է իրականացնել ՀՀ քաղծառայողների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին իրականացվել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք», «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք»,   «Տարածքային կառավարման մասին ՀՀ օրենք», «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք» և «Իրավական ակտերի նախապատրաստում» թեմաներով…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ԿԳՄՍ նախարարության քաղծառայողների վերապատրաստում. Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը սույն թվականի նոյեմբերին իրականացրել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության քաղծառայողների վերապատրաստումներ հետևյալ թեմաներով՝ «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրություն» և «ՀՀ Սահմանադրություն»։ 

Կարդալ ավելին

“Empowering Science” Ծրագիր

ԵՊՀ դասախոսներին, աշխատակիցներին և ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու հետևյալ դասընթացներին Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (𝐀𝐈𝐓𝐂) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (𝐄𝐈𝐅), 𝐏𝐌𝐈 𝐒𝐜𝐢𝐞𝐧𝐜𝐞-ի աջակցությամբ հայտարարում են “Empowering Science” ծրագիրը՝ նախատեսված մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար, որն ուղղված է Հայաստանի մրցունակ տնտեսության ու կայուն պետականության հիմք հանդիսացող մեր գիտահետազոտական ներուժի զարգացմանը։ Դասընթացների շարքը՝ − Նախագծի կառավարում գիտնականների համար − Ինչպես գրել հաջողված հոդված և հետազոտություն…

Կարդալ ավելին

Ակտիվ ուսուցում «շրջված լսարանում» դասընթաց

PRINTeL ուսանողների համար. Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության նախաձեռնությամբ 2021 թ. սեպտեմբերի 16-ին դասախոս Սերոբ Խաչատրյանը վարչության կողմից իրականացվող PRINTeL նախագծով կահավորված թիվ 335 լսարանում պատմության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց նորարարական մեթոդով ուսուցանվող «Ակտիվ ուսուցում ,,շրջված լսարանում,,» դասընթացը: Ուսանողները հավանեցին այն գաղափարը, որ կարող են դասընթացը յուրացնել լսարանում՝ դասախոսի աջակցությամբ: Մանավանդ եթե դասախոսն էլ ԵՊՀ 2021 թ.…

Կարդալ ավելին

ԲՏԱ նախարարության քաղծառայողների վերապատրաստում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղծառայողների վերապատրաստում Երևանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը սույն թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացնելու է  ՀՀ ԲՏԱ նախարարության քաղծառայողների վերապատրաստումներ հետևյալ թեմաներով՝ «Իրավական գրագիտություն», «Կառավարման արդի հիմնախնդիրներ», «ՀՀ միջազգային ինտեգրացում և անվտանգություն. նոր մարտահրավերներ», «Տեղեկատվական հակամարտությունը և անվտանգությունը ժամանակակից հասարակական գործընթացներում» և «Տվյալների պահոց»։ 

Կարդալ ավելին

Հիշեցում ԵՊՀ դասախոսներին

Հիշեցում ԵՊՀ հարգելի’ դասախոսներ տեղեկացնում ենք, որ ERASMUS+ PRINTeL նախագծի շրջանակներում ս.թ. սեպտեմ­բերի 8-ին անցկացվելիք PRINTeL վարպետաց դասերին գրանցվելու վերջին օրը  սեպտեմբերի 7 է։ Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել նաև PRINTeL-ի կայքէջ:

Կարդալ ավելին

Առցանց դասավանդման հմտությունների զարգացում

Առցանց դասավանդման հմտությունների զարգացում ԵՊՀ հարգելի’ դասախոսներ Հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը սեպտեմբերի 9-ին, 10-ին և 13-ին ժամը 17:30-19:00 կազմակերպում է վեբինար «Առցանց դասավանդման հմտությունների զարգացում» թեմայով։ Դասընթացավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Ալեքսանյան։ Ցանկացողները կարող են լրացնել հայտը։ Վեբինարի հղումը կուղարկենք գրանցված մասնակիցերի էլ. հասցեներին։

Կարդալ ավելին