PRINTeL ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵր 2021

Հարգելի՛ ԵՊՀ դասախոսներ,

տեղեկացնում ենք, որ ERASMUS+ PRINTeL նախագծի շրջանակներում ս.թ. սեպտեմ­բերի 8-ին անցկացվելու են վարպետաց դասեր՝ նվիրված տեխնոլոգիապես հագեցած առցանց դասավանդման մի շարք մոտեցումներին։ Դրանք ինտե­­ր­ակտիվ առցանց հարթակում վարելու են PRINTeL նախագծի փորձառու դասա­խոս­ները։

Ուսուցման լեզուն անգլերենն է։ Մասնակիցները պետք է Zoom առցանց հարթակում ունենան գրանցում։

Վարպետաց դասերի մասնակցության հրավերըժամանակացույցըգրանցման և ծրագրերի առցանց հղումները կարող եք գտնել կից նյութերում։ Յուրաքանչյուր դասախոս կարող է գրանցվել առավելագույնը երկու վարպետաց դասի։

Դասերին գրանցվելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 7-ն է, տեղերը սահմա­նափակ են՝ ըստ գրանցման առաջնահերթության։

Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել նաև PRINTeL-ի կայքէջ:

Հարգանքով՝

PRINTeL նախագծի կառավարման թիմ